Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Շիխին Չենին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պաոլո Սպանտիգատին: ԱՆ-ից հայտնում են, որ նախարարն ընդգծել է, որ ոլորտային բարեփոխումների շրջանակներում Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունն անգնահատելի դերակատարում ունի: Համագործակցության արդյունավետության մասին է վկայում նաև վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Նախարար Անդրեասյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն արդեն իսկ հավանություն է տվել հաշտարարության ինստիտուտի կատարելագործման օրենսդրական նախաձեռնությանը, և այժմ ակտիվ աշխատանք է տարվում նաև Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի, սնանկության գործերի քննության ու լուծման նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանը ներկայացրել է նաև հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական մոտեցումները՝ շեշտադրելով հանրային ծառայությունների արդիականացման օրակարգում ծառայությունների մատուցման հասանելի ու բարձրորակ մոդելի նախատեսման առաջնահերթությունը: Շիխին Չենը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և տարբեր ուղղություններով կատարված հսկայածավալ աշխատանքը՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով դիտարկել նախարարության առաջնորդությամբ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության կենսագործման ուղղությամբ Ասիական զարգացման բանկի աջակցությունը: Շիխին Չենը կարևորել է նաև Կառավարության տնտեսության զարգացման օրակարգը՝ նշելով, որ բիզնես միջավայրի բարելավման համար Հայաստանը նախադրյալային երկիր է: Նախարար Անդրեասյանը նշել է, որ տնտեսության զարգացման հարցում չափազանց կարևոր գործոն է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը, ինչի շուրջ Կառավարությունը ջանքեր է գործադրում: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը և թիրախավորելու նոր ուղղություններ:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56