Օրենքով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց շրջանակից որոշների նկատմամբ 2021-ին կիրառվել է 200 հազար դրամի տուգանք՝ հայտարարագիր չներկայացնելու հիմքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
Հանձնաժողովի հիմնական ուղղություններից է պետական պաշտոն զբաղեցնող օրենքով սահմանված կոնկրետ անձանց հայտարարագրերի վերլուծությունը, նոր ներդրված ձևաչափով հայտարարագրերի սպասարկումը:
«Ստուգման ընթացակարգի շրջանակներում առնվազն 959 անձի հայտարարագրի չներկայացման հիմքով արդեն գործողություններ է իրականացրել հանձնաժողովը, որից վերջնական արդյունքում 42 հայտարարագիր փաստացի չներկայացնելու հիմքով հարուցվել են վարչական վարույթներ: Բայց արդեն վարույթի շրջանակում դրանք ներկայացվելու ուժով 28-ը կարճվել է, 11-ի նկատմամբ իրականացվել է պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում և արդեն նաև 9 տուգանք՝ 200 հազար դրամի չափով»,-ասաց Հարությունյանը:
Խորքային վերլուծություն իրականացվել է 210 պաշտոնատար անձի առնչությամբ, որի ընդհանուր թիվը զուտ հայտարարագրերի կազմել է առնվազն 3000, որից առավելագույնը 139-ը եղել են գործող դատավորներ, ԲԴԽ անդամներ և ՍԴ անդամներ: Հայտարարագրերի վերլուծության արդյունքների հիման վրա 13 գործ կոնկրետ կասկածանքով վերահասցեագրվել է դատախազություն, մնացած գործերի առնչությամբ այս տարի շարունակվել են վարչական վարույթները:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02