Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հինգշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան բաց է բոլոր երկրների հետ համագործակցության համար՝ ծովով ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկաներ արտահանելու համար անվտանգության միջանցք ստեղծելու հարցում։ Էսքիշեհիրի համալսարանի ուսանողների հետ հանդիպումից նախարարի հայտարարությունները մեջբերում է TRT հեռուստաալիքը։ «Մենք աշխատում ենք անվտանգ միջանցք ստեղծելու ուղղությամբ, որը ջրային տարածքը մաքրելուց հետո հացահատիկով նավերին հնարավորություն կտա Ուկրաինայից հացահատիկ արտահանել համաշխարհային շուկաներ։ Մեզ անընդհատ զանգում ու խնդրում են ընդգրկվել այս համակարգում։ Մենք, իհարկե, բաց ենք բոլոր երկրների հետ համագործակցության համար։ Հուսով եմ՝ Ստամբուլում կստեղծենք կենտրոն, որը կզբաղվի այս հարցերով։ Առաջիկա օրերին բանակցություններ կվարենք տեխնիկական մակարդակով»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Չավուշօղլուն հիշեցրել է, որ ուկրաինական հացահատիկի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու նախաձեռնությունը եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Նա դա քննարկել է մայիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։ «Հունիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը այցով ժամանում է [Թուրքիա]։ Նա ժամանում է զինվորական պատվիրակության հետ։ Երկկողմ բանակցությունների շրջանակից դուրս մենք աշխատանքներ կիրականացնենք անվտանգության միջանցքի ստեղծման եւ ռուսական ու ուկրաինական ապրանքների արտահանման հետ կապված»,- ասել է Չավուշօղլուն։ Հինգշաբթի թուրքական լրատվամիջոցները հաղորդել են Ստամբուլում «հացահատիկի կենտրոն» ստեղծելու հարցի ուսումնասիրության եւ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից ուկրաինական հացահատիկի ապաարգելափակման եւ Սեւ ծովով ու նեղուցներով դրա արտահանման ճանապարհային քարտեզի պատրաստման մասին։ Այդ պլանների իրականացումը, ինչպես նշվում է, թույլ կտա համաշխարհային շուկա արտահանել մոտ 20 մլն տոննա հացահատիկ։
12:04
11:53
11:36
11:27
11:13
10:55
10:38
10:23
10:07
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
23:23
22:47
22:29
22:02
20:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13