«Սրանք դավաճան են, ուզում են երկիրը տանել նոր զիջումների։ Այո, այսօր ջրբաժան է, ջրբաժան է նրանց միջև, ովքեր ուզում են ունենալ հայկական Արցախ, պետականություն, հայրենիք, ուզում են հայ մնալ, չեն ուզում թուրքի առաջ ծնկի գա»,-Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին։ «Մենք ընդունում ենք քո մարտահրավերը, մենք պատրաստ ենք մեզ պաշտպանելու»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Նա դիմեց ոստիկանապետին, փոխոստիկանապետերին՝ նշելով, որ իրավիճակին չեն տիրապետում, ոստիկանությանը նրանք չեն ղեկավարում, «ոստիկանությանը ղեկավարում է էն Սաքոն ու ինչ որ օլիգարխներ, բայց պատասխանատվություն կրելու եք նաև դուք»։ «Այս պայքարում հետքայլ չկա, նահանջ չկա։ Եթե դուք չեք կարողանում պաշտպանել մեր երկիրը, մենք պատրաստ ենք պաշտպանել և երկիրը, և ինքներս մեզ։ Այսօրվա փաստը ցույց տվեց, որ իրենք այլևս չեն դիմանում։ Այսօր մենք փաստեցինք որ ճիշտ ուղու վրա ենք։ Հաղթանակը շատ մոտ է, հերթականությամբ գնում են առաջ»,- ասաց Սաղաթելյանը։ Նա հայտարարեց, որ վաղը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրում են հանրահավաք. «Ունենք բազմաթիվ վնասվածքներ ստացած քաղաքացիներ։ Այս ամեն ինչին կտանք քաղաքական գնահատական, ոստիկանությանն էլ կտանք քաղաքական և իրավական գնահատական։ Մեր պայքարն անկասելի է, ոնց սկսկել ենք, գնում ենք առաջ»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02