Առնվազն չորս մարդ մահացել, մոտ 30-ը՝ վիրավորվել է հարավարեւելյան Բավարիա հողում գծերից գնացքի դուրս գալու հետեւանքով, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Գնացքը, որում հիմնականում ուսանողներ են գտնվել, մեկնելիս է եղել Մյունխեն, երբ Գարմիշ-Պարտենկիրխենի մոտ երեք վագոն գծերից դուրս է եկել։ Քննիչները հայտնել են, որ աշխատում են վթարի պատճառները պարզելու ուղղությամբ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Վթարը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես 13:15-ին, այն բանից անմիջապես հետո, երբ գնացքը Գարմիշ-Պարտենկիրխենից Մյունխեն է ուղեւորվել։ Հաղորդվում է, որ 15 տուժածներ ծանր վիճակով գտնվում են տեղի հիվանդանոցում։ Իշխանությունները հաստատել են նաեւ, որ տուժածների թվում մի քանի երեխա կա: Դեռեւս պարզ չէ, թե ինչն է եղել վթարի պատճառը, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գնացքը պտտվել է լայն ոլորանով, սակայն Բավարիայի տրանսպորտի նախարար Քրիստիան Բերնրայթերը տարածաշրջանային BR հեռուստաընկերությանն ասել է, որ վթարը տեխնիկական անսարքության հետեւանք կարող է լինել:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34