Կապիկների ծաղիկ վիրուսով մարդու վարակման գրեթե 800 դեպք է գրանցվել 28 երկրներում, այդ թվում 20 դեպք ՝ ԱՄՆ-ում, գրում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ հղում անելով CDC-ին։ CDC-ն իր կայքում տեղադրել է ինտերակտիվ քարտեզ, որը, հիմնվելով պաշտոնական բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, ցույց է տալիս հիվանդության տարածումն ամբողջ աշխարհում: Ըստ աղբյուրի՝ 28 երկրներում գրանցվել է վարակի 790 դեպք։ Առաջատարներն են Մեծ Բրիտանիան, որտեղ հիվանդացել է 207 մարդ, Իսպանիան և Պորտուգալիան՝ համապատասխանաբար 156 և 138 հիվանդներով։ ԱՄՆ-ը մնում է ութերորդ տեղում՝ 20 դեպքով, որին հաջորդում են Կանադան, Գերմանիան, Նիդեռլանդները և Ֆրանսիան։ Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն): Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34