Իրանի եւ Նորվեգիայի բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչները երկու կողմերի միջեւ քաղաքական խորհրդակցությունների փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հաղորդում է Tasnim-ը։
Իրանի եւ Նորվեգիայի միջեւ քաղաքական խորհրդակցությունների տասներորդ փուլը կայացել է Օսլո Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաքերիի կատարած այցի ընթացքում։
Միջոցառումն անցկացվել է Բաքերիի եւ Նորվեգիայի արտաքին գործերի փոխնախարար Հենրիկ Թունի համանախագահությամբ։
Հանդիպման ընթացքում Իրանի եւ Նորվեգիայի պաշտոնյաները մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ։
Բանակցությունների արդյունքում կողմերը երկու երկրների միջեւ քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հայտնում է ԱԳՆ կայքը։
Հինգշաբթի օրը Բաքերին հանդիպել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիտֆելդտի հետ։
Ընդգծելով Իրանի եւ Նորվեգիայի երկկողմ հարաբերությունների առավելությունները համաշխարհային պարենային եւ էներգետիկ ճգնաժամի համատեքստում՝ Բաքերին ասել է, որ նման փոխադարձ համագործակցությունը օգտակար կլինի ողջ Եվրոպայի համար։
ԱԳ փոխնախարարը նաեւ կոչ է արել Թեհրանին եւ Օսլոյին ամրապնդել քաղաքական վճռականությունը՝ համագործակցության համար տարբեր կապեր ստեղծելու ճանապարհով հարաբերությունները զարգացնելու համար։
Հանդիպմանը քննարկված մյուս հարցերը վերաբերել են աֆղանցի փախստականների առջեւ ծառացած խնդիրները նվազեցնելուն եւ Աֆղանստանում ու ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության բացակայության հիմնական պատճառների եւ գործոնների արդյունավետ լուծմանն ուղղված ջանքերին:
Իր հերթին Հյուիտֆելդտը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ աֆղանցի փախստականներին տասնամյակներ շարունակ ցուցաբերած հսկայական օգնության համար:
Նա նաեւ գոհունակություն է հայտնել Աֆղանստանի խնդիրների շուրջ Իրանի եւ Նորվեգիայի միջեւ ընթացող բանակցությունների եւ դրանց լուծմանն աջակցելու կապակցությամբ։
Նորվեգիայի արտգործնախարարը ողջունել է Թեհրան այցելելու գաղափարը եւ իր իրանցի գործընկերոջը հրավիրել է մասնակցել «Օսլո-2022» համաժողովին։
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02