«Ոստիկանը ծեծելու միջոց չէ, ոստիկանը գործիք չէ, որի միջոցով կարելի է ծեծել, ջարդել մեր ժողովրդին, սակայն մենք երեկ ականատես եղանք, որ ոստիկանները մասսայաբար ծեծում, ջարդում էին մեր քաղաքացիներին, այդ թվում կանանց»,- ասուլիսում ասաց փաստաբան Գայանե Պապոյանը՝ խոսելով նախօրեին կառավարական ամառանոցների մոտ ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներից։
Նա նշեց, որ կան բազմաթիվ տեսագրություններ, թե ինչպես էին ոստիկաններն ակնհայտ անհամաչափ ուժ գործադրում, նաև ծեծում մարդկանց, ծեծում էին իրենց վահաններով, որը ծեծելու համար նախատեսված չէ։ «Ոստիկաններն ակնհայտ անհամաչափ ձևով հատուկ միջոցներ կիրառեցին։ Այն ժամանակ, երբ ոստիկանը սկսում է ծեծել, ինքը վերածվում է շարքային հանցագործի, ով ընդամենն այդ պահին կրում է ոստիկանական համազգեստ»,- ասաց փաստաբանը։ Նա ընդգծեց, որ թեև ոստիկանները ծեծում էին քաղաքացիներին, սակայն հենց քաղաքացիներին են ձերբակալում ենթադրյալ զանգվածային անկարգություններ իրականացելու համար։ Փաստաբանը միաժամանակ ընդգծեց, որ որևէ ոստիկան չի ձերբակալվել, մեղադրանք չի առաջադրվել քաղաքացիների նկատմամբ բռնության գործադրելու համար։
«Զանգվածային անկարգություններ որակելն իրավաբանության հետ աղերս չունեցող երևույթ է, սակայն ինձ համար զարմանալի չէ, քանի որ 4 տարի է ականատեսն ենք լինում այնպիսի գործողությունների, քրեական շինծու գործերի, որոնք իրավաբանության հետ որևէ աղերս չունեն»,- ասաց Գայանե Պապոյանը։
Աղբյուր` Panorama.am
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02