ARM | RUS |

Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների սառեցված ծրագրերը

04.06.22 | 22:09

2022 թվականի մայիսի 11-12-ը տեղի ունեցավ հայ-իրանական միջկառավարական 17-րդ հերթական նիստը, որի ընթացքում սովորաբար ներկայացվում են ձեռքբերումները և նախանշվում գործակցության նոր ուղղություններ։ Ցավոք, պետք է արձանագրենք, որ ի հեճուկս բարձրագոչ հայտարարությունների՝ 2021 թվականին հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները լավ արդյունքներ չեն գրանցել, մասնավորապես՝ 2021 թվականին Հայաստանից դեպի Իրան արտահանումը կազմել է 65 մլն դոլար, որը 2020 թվականի համեմատ նվազել է 19 մլն դոլարով կամ 22,6 տոկոսով։ Միաժամանակ, 2021 թվականին ավելացել են Իրանից ներկրման ծավալները, մասնավորապես՝ 2021 թվականին 2020-ի համեմատ ավելացել է 37,9 տոկոսով կամ 120 մլն դոլարով։

Ուշագրավ է, որ Հայաստանից Իրան արտահանման 80-90 տոկոսը կազմում է էլեկտրաէներգիան, որն իրականացվում է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի շրջանակում։

2021 թվականի անկումից հետո 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանից դեպի Իրան արտահանումը ավելացել է 48,4 տոկոսով կամ 7,5 մլն դոլարով։ Անշուշտ, շատ փոքր թվեր են, սակայն անցած տարվա կորցրածը պետք է վերականգնել և առաջ գնալ։

Հայ-իրանական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, սակայն վերջին 30 տարիների ընթացքում դրանց զարգացումը շատ դանդաղ է և զգուշավոր։ Հայաստանի Հանրապետության անկախության առաջին օրերից սկսած Իրանը եղել է և մնում վստահելի գործընկեր և բեռների տարանցիկ փոխադրման համար կարևոր ուղղություն։Այնուամենայնիվ, Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունները կարելի է բաժանել երկու փուլի՝ մինչև 2006 թվական և 2006 թվականի հետո, երբ գործեց «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը։ Այս համաձայնագրի շնորհիվ Հայաստանը հնարավորություն ունի Իրանից ներկրել շուրջ 2 մլրդ խմ բնական գազ, սակայն փաստացի տարեկան ներկրում է շուրջ 300 մլն խմ՝ օգտագործելով առկա հզորությունների 15 տոկոսը։ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի համաձայն՝ հայկական կողմը 1 խմ գազի դիմաց վճարում է 3 կՎտժ էլետրաէներգիա։

Մինչև 2006 թվականը Հայաստանից Իրան էր արտահանվում հիմնականում մետաղի ջարդոն, Խորհրդային միությունից մնացած սարքավորմներ, ոսկյա զարդեր և այլն։ 2006 թվականից հետո հայ-իրանական առևտրաշրջանառությունը մի քանի տարում կրկնապատվեց, որը պայմանվորված էր Իրանից բնական գազի ներկրմամբ և Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանմամբ։ Բացի այդ, այս տարիների ընթացքում էապես ավելացել է ոչխարի մսի արտահանումը։

Վերջին տարիներին Իրանից Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ ցեմենտ։ Նույնիսկ ներկրվող տուրքի պայմաններում իրանական ցեմենտը մրցունակ է Հայաստանի շինանյութի շուկայում։

Հայ-իրանական միջկառավարական վերջին նիստի ժամանակ քննարկվել են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման, հյուսիս-հարավ էներգետիկ քառակողմ կապի և Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային ենթակառուցվածքի կյանքի կոչման հարցերը: Հարկ է նշել, որ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ժամկետը ավարտվում է 2026 թվականին,և պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել պայմանագրի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ, քանի որ վերջինիցս է կախված հայ-իրանական առևտրաշրջանառության զգալի մասը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո գործող իշխանություններն անժամկետ եւ ամբողջությամբ սառեցրեցին Հայաստան-Իրան երրորդ հոսքագծի կառուցման աշխատանքը, որը թույլ կտար ավելացնել դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը։ Եվ ահա, 4 տարի հետո գործող կառավարությունը որոշել է կրկին շարունակել այդ աշխատանքը։ Անշուշտ, նման գործելաոճը չի կարող իրանական կողմի համար հասկանալի լինել և վստահություն ներշնչել։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում կարևորվում է նաև ենթակառուցվածքների ապաշրջափակումը, մասնավորապես՝ խոսվում է Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթգծի վերագործարկման մասին։ Արդբեջանի կողմից տրամադրված 800 մլն դոլարի վարկով Իրանն արդեն ավարտում է Ասթարա-Ռազվին երկաթգծի շինարարությունը, որը թույլ կտա, Հայաստանը շրջանցելով, բեռները տեղեփոխել դեպի Հյուսիս և Ադրբեջան-Վրաստան ճանապարհով դեպի Եվրոպա։

Ցավոք, առայսօր մշուշոտ է Մեղրու ՀԷԿ-ի կառուցման հեռանկարը․ Հայաստանի և Իրանի սահմանին Արաքս գետի վրա նախատեսվում էր կառուցել ՀԷԿ։ ՀԷԿ-ի շինարարությունն սկսվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին, և նախատեսվում էր, որ աշխատանքները պետք է ավարտվեին 2017 թվականին, սակայն այս պահին նոր ժամկետների մասին տեղեկություններ չկան։ Մեղրու ՀԷԿ-ի շինարարության ֆինանսավորումը պետք է իրականացներ իրանական կողմը, իսկ հայկական կողմը արտադրված էլեկտրաէներգիայով պետք է վճարեր այդ ներդրման համար։ Բացի այդ, իրանական կողմի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Կապանում նավթի վերամշակման գործարան կառուցելու վերաբերյալ, որը նույնպես չի կատարվել։

Վերը նշված խոշոր նախագծերը մի կողմ թողած՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարը առաջնահերթ է համար ճանապարհաշինության համար անհրաժեշտ բիտումի տատանվող գների հարցը։ Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունների հիմնական ձեռքբերումը ճանապարհաշինության մեծածավալ ծրագրերն են, որոնց սոցիալ-տնտեսական արդյունավետությունը շատ ցածր է։

Մայիսի 13-ին Իրանը չեղյալ է հայտարարել 2004 թվականին Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը, և մայիսի 21-ից Իրան մուտք գործող հայկական պետհամարանիշով ցանկացած մեքենա պետք է վճարի 120 դոլար: Միաժամանակ, Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարարությունը որոշումը հիմնավորվել է նրանով, որ հայկական կողմը, չհարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները, 2018 թվականից սկսել է մաքսատուրք գանձել իրանական պետահամարանիշերով ավտոմեքենաներից, և 2021 թվականի սկզբից միակողմանի չեղարկել է Մեղրիի տերմինալում բեռնաթափման ու բեռնավորման հնարավորությունը։Այսինքն՝ Իրանը հայելային պատասխան է տվել հայկական կողմին։

Տեղին է հիշեցնել, որ 2019 թվականի հոկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը(երեք տարով), որը կոչված էր նոր խթան հաղորդելու նաև Հայաստան-Իրան արտաքին առևտրաշրջանառությանը։ Սակայն մինչև օրս Հայաստանին չի հաջողվել օգտվել այս համաձայնագրի ընձեռած հնարավորություններից, ինչը, անշուշտ, պայմանավորված է այս ուղղությամբ պետություն-մասնավոր հատված անարդյունավետ համագործակցությամբ և անտարբերությամբ։

Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը ռազմավարական և անվտանգային նշանակություն ունի Հայաստանի համար, և այդ հարաբերությունները չպետք է պայմանավորել այլ երկրների շահերով։


ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը ԵԱՀԿ-ին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը...

10:49

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի...

10:23

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել. Աբրահամյան

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել....

10:09

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:19

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3...

09:02

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ». «Մեր ձևով»

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ»....

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01