Google-ն ընկերություններին արգելել է օգտագործել RCS-հաղորդագրությունների տեխնոլոգիան Հնդկաստանում՝ օգտատերերի թվով ընկերության ամենամեծ շուկայում, այն բանից հետո, երբ որոշ ընկերությունների կողմից սպամի տարածման հաղորդագրություններ էին եղել, ինչն անհաջողություն էր նշանակում ստեղծվելիք հաղորդագրությունների ապագա ստանդարտի համար, գրել է Techcrunch-ը։
Rich Communication Services-ը կամ RCS-ն մի շարք խաղացողների հավաքական ջանքերն են ավանդական SMS-ների կատարելագործման ուղղությամբ՝ այնպիսի արդիական գործառույթների օգնությամբ, ինչպիսին են ավելի հագեցած տեքստերը եւ միջանցիկ գաղտնագրումը։
Վերջին տարիներին Google-ը, Samsung-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ներառյալ կապի օպերատորները, սկսել են աջակցել RCS-ին ամբողջ աշխարհում՝ հարյուր միլիոնավոր օգտատերերի համար։ Մայիսին ընկերությունը հայտարարել էր, որ RCS-հաղորդագրությունների օգտատերերի ամենամսյա ակտիվների թիվը Android-ի «Հաղորդագրություններ» հավելվածում գերազանցել է 500 միլիոնը։
Անցած ամիս ընկերությունը նաեւ կոչ էր արել «յուրաքանչյուր բջջային օպերացիոն համակարգի» (նրբորեն Apple-ին ակնարկելով) աջակցել RCS-ին, որպեսզի օգնեն ընկերություններին ավելի ինտերակտիվ շփում հաստատել օգտատերերի հետ։
Խնդիրը, սակայն, այն է, որ տասնյակ ընկերություններ Հնդկաստանում, ներառյալ առաջատար բանկերը եւ վարկային այլ ընկերություններ, չարաշահում են այդ ֆունկցիան՝ ցանկացած հեռախոսահամարին (որը նրանք կարող են գտնել երկրում) չպահանջված գովազդային նյութեր ուղարկելով։
Մի քանի օգտատերեր անցած ամիս սկսել են դժգոհել դրա դեմ Թվիթերում, եւ, ըստ երեւույթին, նրանց հաղորդագրությունները հասել են Google-ին։
Իր հայտարարությունում Google-ը խոստովանել է, որ «որոշ ընկերություններ չարաշահում են սպամի դեմ պայքարի ընկերության քաղաքականությունը՝ գովազդային հաղորդագրություններ ուղարկելով օգտատերերին Հնդկաստանում»։ Google-ը հայտարարել է, որ անջատում է գործառույթը, քանի որ «աշխատում է ճյուղի հետ, որպեսզի բարելավի օգտատերերի փորձը»։
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02