Մայիսին եվրոյի գոտում գնաճը հասել է տարեկան հաշվարկով 8,1 տոկոս նոր ռեկորդի՝ ապրիլի 7,4 տոկոսից հետո: Այս մասին հայտնել է Եվրոպայի Եվրոստատ վիճակագրական գործակալությունը։
Մայիսի 16-ին հրապարակված գարնանային տնտեսական կանխատեսման մեջ Եվրահանձնաժողովը հայտնել է սպասումներ, որ եվրոյի գոտում գնաճն ամբողջ 2022 թվականի արդյունքներով կկազմի 6,1 տոկոս: Մայիսի 30-ին ավելի վաղ Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել է ռուսական նավթի գնումների հետաձգված մասնակի բռնարգելքը: Զուգահեռաբար Բելգիայում սկսվել է պետական հատվածի ընդհանուր գործադուլ, որի աշխատողները բողոքում են կենսամակարդակի անկման դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: