ԱՄՆ-ը չի թուլացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Սև ծովում ուկրաինական նավահանգիստներն ապաշրջափակելու դիմաց։ Politico-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը փորձում է Ռուսաստանի հետ բանակցել Սեւ ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման վերականգնման շուրջ
Ռուսաստանի նախագահ Պուտինը վերջերս հայտարարել էր, որ ՌԴ-ն կթեթևացնի ուկրաինական նավահանգիստների շրջափակումը Արևմուտքի կողմից Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցները չեղարկելու դիմաց։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկը Մոսկվայի հայտարարությունը անվանել է «շորթման դիվանագիտություն» և ասել, որ ԱՄՆ-ը չի համաձայնի այնպիսի համաձայնագրի, որը կվերացնի Կրեմլի վրա ցանկացած տնտեսական ճնշում:
«Դժվար է ընդունել ռուսական առաջարկները, երբ նրանք միտումնավոր ոչնչացնում են սննդամթերքը Ուկրաինայում և սրում համաշխարհային պարենային անվտանգությունը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ Կոնգրեսի հանրապետականները նույնպես դեմ են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների թուլացմանը։ Մասնավորապես, սենատոր Ջիմ Ռիշը, ով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ հանրապետական է, ասել է, որ շրջափակումը չեղարկելու դիմաց Մոսկվայի կողմից պատժամիջոցների վերացման պահանջը շանտաժ է։
«Պուտինը պատերազմ է մղում աշխարհի այլ անմեղ մարդկանց դեմ՝ պատանդ պահելով ուկրաինական սննդամթերքն ու դրա արտահանումը»,- ասել է Ռիշը։
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02