Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է ներկայացրել Թեհրանում Հնդկաստանի դեսպանին հնդկական կառավարող «Բհարաթիա ջանաթա փարթի» (ԲՋՓ) կուսակցության ներկայացուցչի՝ Նիպուր Շարմայի արտահայտությունների պատճառով, որոնք մուսուլմանական երկրներում գնահատվել են որպես վիրավորանք Մուհամեդ մարգարեի հասցեին, տտեղեկացրել է Mehr գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ դեսպանն ասել է, որ ԲՋՓ-ի ներկայացուցչի կարծիքը չի արտահայտում Հնդկաստանի կառավարության դիրքորոշումը։ Հնդկաստանի կառավարությունը մեծ հարգանքով է վերաբերվում բոլոր կրոններին։ Բացի այդ, նրա խոսքով՝ Շարման պետծառայող չէ, այլ ընդամենը զբաղեցնում է պաշտոն կուսակցությունում։ Աղմկահարույց արտահայտություններից հետո նա հեռացվել է այդ պաշտոնից։ Հնդկական NDTV հեռուստաալիքի տվյալներով՝ ԲՋԹ-ի ղեկավարությունը հեռացրել է Շարմային կուսակցությունից եւ նրա հիմնական կազմից։ Հնդկաստանի դեսպաններին բողոքի նոտաներ են հանձնել նաեւ Կատարն ու Քուվեյթը, իսկ մի շարք այլ մուսուլմանական երկրներ եւ կազմակերպություններ, այդ թվում Պակիստանը եւ Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, դատապարտել են ԲՋԹ-ի ներկայացուցչի արտահայտությունները։ Շարման հանդես էր եկել հնդկական հեռուստատեսության եթերով՝ հեռուստաբանավեճերի ժամանակ, եւ երկրում որոշ միջադեպերի քննարկման համատեքստում մի քանի հայտարարություններ էր արել իսլամի եւ Մուհամեդ մարգարեի մասին, որոնք վիրավորական են համարվել մուսուլմանների կողմից։ Ավելի ուշ, ինչպես նշել է NDTV-ն, «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցության անդամ Նավին Ջինդալը Թվիթերում հաղորդագրություն էր տեղադրել, որը նույնպես դուր չէր եկել մուսուլմաններին։ Որոշ ժամանակ անց նա հանել էր հաղորդագրությունը՝ իր հասցեին հնչած քննադատության պատճառով։
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02