Մամուլում տարածված տեղեկությունը, որ մենք այսօր չենք մասնակցելու ՀԱՊԿ Խորհրդի նիստին, համապատասխանում է իրականությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Որոշումը պայմանավորված է առկա ներքաղաքական իրավիճակով, ինչպես նաև այն ձևաչափով, որով ընթանալու է նիստը: Ընդդիմադիրները ելույթով հանդես գալու իրավունք չեն ունենալու նիստի ժամանակ: Միայն խոսնակներն են կարողանալու ելույթ ունենալ: Այս փաստը և Հայաստանում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նպատակահարմար չեն գտել մասնակցել այսօրվա նիստին: Մյուս կողմից մենք շատ կարևորում ենք ՀԱՊԿ անդամ երկրների հետ երկխոսությունը և պատրաստ ենք հանդիպել: Այս բոլոր հիմնավորումներով մենք օրեր առաջ նամակ ենք ուղարկել Վոլոդինին և վստահ ենք, որ ըմբռնումով են մոտեցել մեր այս որոշմանը»,- նշեց Խամոյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները նամակ են ուղարկել ՀԱՊԿ խորհրդի նիստը նախագահող՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ տեղեկացնելով, որ նպտակահարմար չեն համարում մասնակցել այդ նիստին եւ իրավիճակը։ Նրանք նամակում հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել հանդիպումներ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակների և ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու համար օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի ընդդիմության մոտեցումները։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02