Համախմբման անդամ Մենուա Սողոմոնյանը հունիսի 6-ին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց.
«Օրեր առաջ խորհրդարանական ընդդիմությունը բոլորիս անունից հարցեր բարձրացրեց գործող իշխանությունների առաջ, որոնք վերաբերում էին հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանի արտաքին քաղաքականության «Կարմիր գծերին», որոնք ձևակերպված էին հստակ ու պարզորոշ։ Դրանք չպահելը իսկապես կորստաբեր է լինելու Արցախի գոյության համար` առանձնապես, Հայոց պետականության համար՝ ընդհանրապես։ Սակայն մենք տեսանք , որ գործող իշխանության համար նույնիսկ այս կենսական հարցերում գոյություն չունեն «կարմիր գծեր»»,- ասաց Մենուա Սողոմոնյանը: Իր ելույթում Մենուա Սողոմոնյանն անդրադարձավ հանրությանը հուզող մի քանի հարցերի. թե ինչպե՞ս են գործող իշխանություններն ուզում հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և ինչպիսին պետք է լինի Թուրքիայի հետ բանակցային ռազմավարությունը, երբ պետության ղեկին լինեն մեր պետական շահերով առաջնորդվող իշխանություններ։ Սողոմոնյանի խոսքով` այս հարցերի պատասխանը կարելի է ստանալ Փաշինյանի որդեգրած ՀՀ արտաքին քաղաքականության որոշակի ուղեգիծը հասկանալով. «Նեյեմբերի 9-ից հետո հատկապես որդեգրած արտաքին քաղաքական քայլերի հաջորդականությունը ցույց է տալիս, որ նա մեր պետությունը մտցրել է աշխարհաքաղաքական վտանգավոր պայմանավորվածությունների ու խաղերի մի դաշտ, որտեղ Հայաստանը տրամադրում է իր տարածքը` կենտրոնասիական նավթն ու գազը ադրբեջանական նավթի ու գազի հետ միասին Թուրքիայի վրայով դեպի Արևմուտք հասցնելու համար, ինչին Ադրբեջանը համաձայնում է Արցախն ամբողջությամբ վերցնելու պայմանով և ինչի հետևանքը պետք է դառնա` Հարավային Կովկասից Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դուրս մղումը։ 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդած հետպատերազմյան դիվանագիտության ողջ վերլուծությունն է հանգեցրել այս տրամաբանությանը», - շեշտեց Սողոմոնյանը։ Թուրքիայի հետ գործող իշխանությունների հարաբերությունների կարգավորման մասին խոսելով` Սողոմոնյանը նաև նշեց․ «Նրանք հայտարարում են, որ առանց նախապայմանների են գնում հարաբերությունների կարգավորմանը, սակայն փաստացի Թուրքիայի առաջադրած 3 նախապայմանից երկուսն արդեն բավարարված են։ Առաջինը՝ ստորագրությամբ հանձնել են Արցախի ազատագրված հողերը և հանձն են առել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հանել են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգից։ Երրորդ նախապայմանը` հիմնավոր կասկածներ կան, որ Սահմանադրական փոփոխությունների նպատակը ՀՀ Սահմանադրության նախաբանը փոխել կամ հանելն է, քանի որ այն հղում է անում 1990 թ․-ի Անկախության հռչակագրին, որի 11-րդ կետում նշված է «Արևմտյան Հայաստան» բառը, որն էլ ոսկոր է Թուրքիայի բկին»։
Մենուա Սողոմոնյանի խոսքով` գործող իշխանությունները շեշտում են, որ գնում են Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, իսկ ինչպես է դա հնարավոր, եթե բազմաշերտ չլուծված հարցեր կան։
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15