Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը կշարունակի ղեկավարել բրիտանական կառավարությունը, քանի որ Պահպանողական կուսակցության պատգամավորները քվեարկության ժամանակ վստահություն են հայտնել նրան։ Մասնավորապես, Ջոնսոնին վստահություն է հայտնել 211 պատգամավոր, անվստահություն՝ 148 պատգամավոր, հայտնում է The Guardian-ը։ Սա նշանակում է, որ իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորների միայն 40%-ն է դեմ քվեարկել Ջոնսոնին։
Պաշտոնին մնալու համար Ջոնսոնը պետք է շահեր ձայների առնվազն կեսը գումարած մեկ ձայն, այսինքն՝ առնվազն 180 ձայն։ Քվեարկության ժամանակ վնասված քվեաթերթիկներ չեն եղել։ Այսպիսով, Ջոնսոնը ստացել է 12-ամսյա անձեռնմխելիություն իր պաշտոնին մնալու համար։
Պահպանողական կուսակցությունից առնվազն 54 պատգամավորներ կոչ են արել անվստահություն հայտնել վարչապետին։ Դրա պատճառը որոշ պահպանողականների զայրույթն էր՝ կապված Սյու Գրեյի զեկույցի հետ, ով հետաքննում էր Դաունինգ Սթրիթում կարանտինային ռեժիմի խախտումները կորոնավիրուսի համաճարակի պայմաններում
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02