Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ թեև վերջին տարիներին առողջապահական ոլորտի բյուջեն շեշտակի աճել է, սակայն բյուջեի աստիճանական ավելացումը լուծում չէ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին:
«Մենք տեսնում ենք մի քանի տարում առողջապահության բյուջեի շեշտակի աճ, ինչն անկյունաքարային է եղել, որ այս ճգնաժամային տարիների ընթացքում մենք չենք ունեցել մեր ծառայությունների ետընթաց, և, ընդհակառակը, մեր քաղաքացիների մոտ ավելի ու ավելի ամրապնդվել է պետական պատվերների շրջանակում ստացված ծառայությունների նկատմամբ վստահությունը, ինչը նաև ցույց է տալիս դիմելիության աճը»,- ասաց Ավանեսյանը:
Սակայն, ըստ Ավանեսյանի, առողջապահական համակարգը պետք է անցում կատարի կանխավճարային առողջապահական բյուջեի, այն է՝ առողջության ապահովագրության համակարգ ներդրվի:
«Ինչպես գիտեք, մեր ծրագրում ներառել ենք ապահովագրական համակարգի կոնցեպտի մշակումը, դրա անցկացումը և աստիճանական ներդրումը Հայաստանում: Սա շատ կարևոր է, և տարիներ ի վեր այս կարևորագույն բարեփոխման վրա աշխատել ենք, բայց, ցավոք, դեռ այն չի ներառվել»,- ընդգծեց Ավանեսյանը
13:22
13:18
12:59
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44