Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին այցելել է Պետական եկամուտների կոմիտե և հանդիպել կառույցի աշխատակազմի հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։
«Հանդիպման սկզբում զեկույցով հանդես է եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը, ներկայացրել, որ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ` պլանավորված 14 մլրդ ՀՀ դրամ ցուցանիշը գերազանցելով 14.3 տոկոսով:
Գերատեսչության կողմից ծավալուն աշխատանքներ են իրականացվել նաև պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած հարկ վճարողներին վնասի չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման, 44-օրյա պատերազմի հետևանքով ԱՀ տնտեսավարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորմանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի գործունեության մի շարք տեսակների համար հարկման պարզեցված համակարգի ներդրմանն ուղղված օրենսդրական բազայի ստեղծման և այլ ուղղություններով:
Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել համակարգի ծառայողների հետևողական գործունեության համար, նշել, որ պետք է շարունակել հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ բոլոր գործողությունները պետք է իրականացնել միմիայն օրենքի սահմաններում՝ բոլոր հարկատուների նկատմամբ ձևավորելով հավասար վերաբերմունք:
Հարությունյանն անդրադարձել է նաև երկրի ներքին և արտաքին խնդիրներին, պատասխանել ներկաներին հուզող հարցերին:
Հանդիպմանը ներկա էր նաև ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը»,- ասվում է հաղորդագրությունում:
13:22
13:18
12:59
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44