Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունիսի 7-ին Անկարային հորդորել է՝ դադարեցնել երկկողմ հարաբերությունների վատթարացման գործընթացը եւ միասին աշխատել Ուկրաինայից հացահատիկի արտահման խնդրի վրա։«Կոչ եմ անում Թուրքիային՝ թույլ չտալ, որպեսզի հնչեցված հայտարարությունները հանգեցնեն իրական լարվածության»,-նրա խոսքը մեջբերում է ԷՖԷ գործակալությունը: Վարչապետի խոսքով՝ երկու երկրները կարող են ավանդ ներդնել աշխարհում պարենի հետ կապված խնդիրը լուծելու գործում, մասնավորապես, ուկրաինական նավահանգիստներից հացահատիկը ծովով դուրս բերելու հետ կապված խնդիրը: «Միակ միջոցն Ուկրաինայում արգելափակված հացահատիկը դուրս բերելու միջոցն է. դա ծովով է: Ինչպես Թուրքիան, այնպես էլ Հունաստանը կարող են դրանում դեր խաղել»,-կարծում է Միցոտակիսը: Հունաստանը եւ Թուրքիան վեճեր ունեն մի շարք հարցերի, ներառյալ Էգեյան ծովի կղզիների կարգավիճակի, բաժանված Կիպրոսի խնդրի, նավթագազային հետախուզության շուրջ, որը Թուրքիան անցկացնում է այն ջրերում, որոնք, ինչպես հայտարարում են Աթենքում եւ Նիկոսիայում, Հունաստանի եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի են, ինչպես նաեւ տարածաշրջանային օդային տարածության օգտագործման շուրջ: Աթենքը եւ Անկարան բարձր մակարդակով երկխոսությունն սկսել են 2021 թվականի հունվարին՝ Էգեյան ծովում եւ Արեւելյան Միջերկրականում սահմանային վեճերի շուրջ լարվածության նվազեցման փորձերից գրեթե հինգ տարի անց: Մայիս ամսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հրաժարվում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ երկխոսությունից այն բանից հետո, երբ վերջինս քննադատել է Անկարային ԱՄՆ կատարած ուղեւորության ժամանակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02