Գերմանիայի Բունդեսթագի «Ազատ դեմոկրատներ» խմբակցության պատգամավոր Թիլ Մանսմանն ընդգծում է, որ հարկավոր է գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծում։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Մանսմանը նշեց, որ Գերմանիան աջակցում է Մինսկի խմբի համանախագահության ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցություններում։
«Որպես Մինսկի խմբի անդամ՝ Գերմանիան աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում՝ հաշվի առնելով նաև 2020 թվականին սկսված և մինչև նոյեմբեր շարունակված ռազմական բախումները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Գերմանիան գտնում է, որ հարկավոր է գտնել հակամարտության քաղաքական լուծում: Բախումներից հետո Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մակարդակով ընդհանուր առմամբ 2 միլիոն եվրոյի հումանիտար աջակցություն է ցուցաբերել»,- նշել է պատգամավորը
Մանսմանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը՝ շեշտելով, որ երկարաժամկետ նպատակը միշտ պետք է լինի խաղաղ գոյակցությունը: «Որքան էլ թշնամական լինեն Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները, մենք բախվում ենք մի իրականության, երբ և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան ավելի փոխկապակցված են դառնում գլոբալիզացիայի պայմաններում: Հայաստանը պետք է բաց մնա խաղաղության և առևտրի զարգացման համար»,- ասել է Մանսմանը:
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02