«Կա իրավիճակ,երբ զինծառայողը ծանր վիրավորում է ստանում, պետական միջոցներով նրան վերականգնման որոշակի փուլի հասցնում են, բայց վեց ամիս կամ մեկ տարի հետո, երբ անհրաժեշտ է ապաքինման երկրորդ, երրորդ փուլերը, պարզվում է, որ այս կամ այն պատճառներով այլևս մեր հայրենիքի պաշտպանը պետական ֆինանսավորում, կամ պետական բուժման հնարավորություն այլևս չունի»,- Ֆրանսիայի հրապարակում «Հայաստանը երեկ, այսօր և վաղը» քննարկման ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը այն համարում է պետությանն ուղղված հարված և վատ ազդակ հասարակությանը, մասնավորապես՝ հնարավոր մյուս մարտական գործողությունների ժամանակ մարտեր գնացող մարդկանց համար։ Աբրահամյանի համոզմամբ, եթե խոսվում է ԶՈՒ արդիականացման մասին, ապա կարևոր համարեց սոցիալական բաղադիչը։ «Այն մարդիկ, անկախ կարգավիճակից, պարտադիր ժամկետային ծառայող, սպա, պայմանագրային, կամավորական,թե պահեստազորային, պետությունը պարտավոր է մարտի դաշտում ստացած ցանկացած վիրավորում մինչև վերջ տանել անվճար հասցնել իր հանգրվանին»,- հավելեց պատգամավորը։ Անդրադառնալով անվտանգության բաղադրիչին, Աբրահամյանը շեշտեց՝ Հայաստանն ու Արցախը միևնույն անվտանգային համակարգում են։ «Շատ կարևոր է,թե Արցախի հարցը ինչ ռելսերի վրա ենք դնում, որովհետև դրա ազդեցությունից է կախված,թե մենք ինչպիսի անվտանգային միջավայր ենք ունենալու և անվտանգային ռազմավարությունը պլանավորելիս ինչպիսի խնդիրներ ենք ունենալու։ Մենք պետք է վերադարձնենք Արցախի հարցով բանակցային գործընթացը, որն ունեինք մինչև 2018թ․-ը, երբ ինքնորշման իրավունքի սկզբունքը շատ հստակ,որպես փաստաթուղթ, համաձայնեցված էր։ Համաձայնություն կար նաև Ադրբեջանից և , անկախ նրանից, թե որ փուլում Ադրբեջանն ինչ էր հայտարարում, կար միջազգային կոնսենսուս՝ ինոնորոշման իրավունքը պետք է լինի հակամարտության կարգավորման գործընթացի հիմքում»,- ասաց Աբրահամյանը։ Պատգամավորի խոսքով՝ Արցախն ու ԱՀ ՊԲ-ն պետք է ներդաշնակորեն այս գործընթացի մաս կազմեն։ Անդրադառնալով սահմանային խնդիրներին Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այստեղ պետք են արմատական փոփոխություններ։ Նրա գնահատմամբ՝ Ժամանակն անցնում է , բայց միջոցներն ու մեթոդները չեն փոխվում։ «Տեխնոլոգիական ներկա հնարավորությունները, նույնիսկ Հայաստանի այսօրվա սահմանափակ ռեսուրսների պայմաններում, հնարավորություն է տալիս արդիականացման ծրագրի միջոցով մարդկային գործոնը առաջին խրամատում էականորեն կրճատել։ Ինչին 2015թ․-ին ԱՀ ՊԲ-ում անդրադարձել ենք, արդյունքում՝ և՛ մեր հետախուզական հնարավորությունները, և՛ մարտական հերթապահության արդյունավետությունը, և՛ տեղում գրանցվող մահվան ելքով միջադեպերի թիվը կտրուկ ինջվել էր։ Այսինքն, լրիվ նոր բանի մասին չեմ խոսում, որոշակի փորձարկում անցած է»։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02