Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 9-ի նիտում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել 5 քաղաքացու՝ Տիգրան Արշակի Գրիգորյանին, Դավիթ Արմենի Մարտիրյանին, Արման Ալեքսանդրի Ավետյանին, Խաչիկ Սուրենի Խաչատրյանին, Գրիշա Գագիկի Գասպարյանին:
Այս որոշումները պայմանավորված են նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե¬լիք¬ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու¬թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
Տիգրան Գրիգորյանը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Կանոնավոր արտահայտություններ՝ բազմաժապավեն վերջավոր ավտոմատների լեզուների համար» թեմայով եւ ստացել ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Այժմ աշխատում է ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիանների և մեքենայական ուսուցման լաբորատորիայում՝ որպես կրտսեր գիտաշխատող, և կատարում է գիտական և գիտահետազոտական աշխատանքներ:
26-ամյա Դավիթ Մարտիրյանը այս տարվա հունվարի 25-ին պաշտպանել է «J/Ѱ– ՖՈՏՈԾՆՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ CLAS12 ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ» թեմայով ատենախոսությունը եւ ստացել ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների թեկնածուի կոչում։
Նա աշխատում է Ա․ Ի․ Ալիխանյաի անվան ազգային գիտական լաբորատորիայում որպես գիտաշխատող։ Ունի հրապարակված 6 գիտական հոդված:
26-ամյա Արման Ալեքսանդրի Ավետյանը 2021 թ. դեկտեմբերին Հայ-Ռուսական Համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Խելացի քաղաք» հայեցակարգը և XXI դարի քաղաքային տնտեսության կառավարման ռազմավարության հիմնախնդիրները» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Նա դասախոսում է Հայ-Ռուսական Համալսարանի Կառավարման, բիզնեսի և տուրիզմի ամբիոնում: 2019 թ. մինչ օրս աշխատում է ՀՀ ՊՆ Պաշտպանակաան Ազգային Հետազոտական Համալսարանում որպես գիտնական-վերլուծաբան:
Խաչիկ Սուրենի Խաչատրյանը 2022 թվականի հունվարին պաշտպանել է ատենախոսություն «Կոնային քվանտային կետերի էլեկտրոնային և օպտիկական հատկությունների ուսումնասիրումը» թեմայով եւ ստացել ֆիզիկամաթեմաթիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2020-ից նա աշխատում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում որպես դասախոսի ասիստենտ, իսկ 2021 թվականի սեպտեմբերից արդեն մշտական հիմունքներով դասախոս:
Գրիշա Գագիկի Գասպարյանը որպես ասպիրանտ Էռազմուս+ փոխանակման ծրագրով 2020թ․-ի փետրվար-մայիս ամիսներին հետազոտական աշխատանք է իրականացրել Վենետիկի Կա՛ Ֆոսկարիի համալսարանում:
Ներկայումս հանդիսանում է Երևանի պետական համալսարանի Անգլերենի թիվ 2 ամբիոնի դասախոս և Հայ-Ռուսական համալսարանի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի ասիստենտ, ակտիվորեն մասնակցում է հանրապետական և միջազգային գիտաժողովների և գիտական սեմինարների, տպագրում գիտական հոդվածներ, ղեկավարում կուրսային աշխատանքներ և մասնագիտական պրակտիկաներ։ Գիտական գործունեությանը զուգահեռ՝ Գ․ Գասպարյանը զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02