ARM | RUS |

Ավետիք Չալաբյանի գործն իրականացվում է բազմաթիվ ընթացակարգային և բովանդակային խախտումներով. Փաստաբանական խումբ

10.06.22 | 09:03

Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամներ Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում հանգամանալից կերպով ներկայացնում են Ավետիք Չալաբյանի ուշացմամբ ստացված դատարանի որոշման, քրեական գործի ընթացքի, պատգամավորների, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի միջնորդությունների արձագանքի, ինչպես նաև ՄԻՊ-ին գրությամբ դիմելու մասնրամասները։ Պաշտպանական խմբի հայտարարությունը ստորև՝

«1) Մեկ շաբաթ ուշացմամբ, վերջապես, ստացանք Արմեն Դանիելյանի կայացրած որոշումը, որով Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել էր անփոփոխ։ Ինչպես Արուսյակ Ալեքսանյանը, այնպես էլ Արմեն Դանիելյանը, հետևողականորեն հրաժարվել են իրենց կայացրած դատական ակտերում անդրադառնալ պաշտպանական կողմի հետևյալ անկյունաքարային հարցերին, որոնք ուղղակիորեն պայմանավորում են խստագույն խափանման միջոցի ընտրության ապօրինի լինելը։ Այսպես, Արմեն Դանիելյանն ընդհանրապես չի անդրադարձել. ա/ հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ մեր պնդումներին, որով մենք ուղակիորեն մատնանշել և հիմնավորել ենք, որ առկա չէ Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած լինելու վերաբերյալ որևէ ուղղակի փաստական տվյալ։ Ավելին՝ առկա տվյալները հերքում են նրա առնչությունը ենթադրյալ հանցագործությանը։ բ/ Հիմնավոր կասկածը, բնականաբար, ներառում է մեղսագրվող հանցագործության օբյեկտիվ կողմի բոլոր հանգամանքները։ Մեր պարագայում վարույթն իրականացնող մարմինը կամայականորեն և հեռահար «թաքնված» նպատակով ընտրել է հանցակազմի որակյալ տարբերակը։ Պարզաբանենք․ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է պատասխանատվություն հավաքին մասնակցելու նպատակով անձին նյութապես շահագրգռելու համար։ Ավետիք Չալաբյանին մեղսագրվում է նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որն արդեն վերաբերվում է 2 կամ ավելի անձանց նկատմամբ այդպիսի նյութական շահագրգռություն տրամադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը չունի գեթ մեկ փաստական տվյալ, որում բացի Թոռնիկ Ալիյանից այլ անձ հանդես գա որպես ենթադրյալ նյութական շահագրգռության հասցեատեր։ Ի՞նչ է թաքնված այս աճպարարության տակ։ Շատ պարզ. ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար ազատազրկման ձևով պատիժը չի գերազանցում մեկ տարին, ինչը նշանակում է, որ այդ հանցակազմի դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց չէր կարող ընտրվել, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հովածի 2-րդ մասի՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Փաստորեն՝ ակնհայտ չունենալով որևէ փաստական տվյալ ենթադրյալ նյութական շահագրգռության հասցեատեր երկրորդ, երրորդ կամ չորրորդ (ի դեպ՝ ցանկը կարելի է շարունակել մինչև 2000-ը) անձի վերաբերյալ, վարույթն իրականացնող մարմինն Ավետիք Չալաբյանին մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որի համար ազատազրկման ձևով պատիժը գերազանցում է մեկ տարին, ուստի՝ կալանավորման համար անհրաժեշտ այդ մեկ պայմանն ապահովվել է։ գ/ Արմեն Դանիելյանն, ընդօրինակելով Արուսյակ Ալեքսանյանի «համառությունը», հրաժարվել է իր դատական ակտում անդրադառնալ այն կարևորագույն հարցին, որ արդեն ընդունված և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական նոր օրենսգրքով Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքն ապաքրեականացված է։ Փոխարենը, ուշադրություն, Դանիելյան Արմենը նշել է, որ «առկա են մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները, իսկ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանն ունեն էական նշանակություն՝ նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում»։ դ/ Արմեն Դանիելյանը նույնպես չի անդրադարձել մեր մատնանշած այն հանգամանքին, որ հայտնի մոնտաժված ձայնագրության հրապարակումից 3 օր հետո Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, հաճախել է հանրահավաքներին, իսկ երբ ոստիկանությունը եկել է իր հաշվառման հասցեում խուզարկություն կատարելու, նա եղել է այնտեղ՝ հանգիստ քնած։ Սա չի կարող չվկայել այն մասին, որ Ավետիք Չալաբյանը չուներ և չէր կարող ունենալ վարույթից թաքնվելու որևէ ցանկություն։ ե/ վարույթն իրականացնող մարմինը մինչ օրս էլ չի ստացել (և չի էլ ստանա, քանի որ պարզապես հնարավոր չէ ստանալ մի բան, որը գոյություն չունի) որևէ տվյալ այն մասին, որ այդ նույն ձայնագրության հրապարակումից հետո Ավետիք Չալաբյանը փորձի դատավարության այլ մասնակիցների նկատմամբ որևէ տեսակի ճնշում գործադրել և այդպիսով խոչընդոտել վարույթի բնականոն ընթացքին։ Արմեն Դանիելյանի կայացրած որոշումը շարունակությունն է Արուսյակ Ալեքսանյանի «copy-paste»-ային տրամաբանության, Արուսյակ Ալեքսանյանը «copy»-ն արել էր քննիչի միջնորդությունից, իսկ Արմեն Դանիելյանը՝ արդեն Արուսյակ Ալեքսանյանի որոշումից։ 2) Այս ողջ ընթացքում պաշտպանական կողմը հանդես է եկել մի շարք միջնորդություններով՝ հասցեագրված դատախազությանը և քննչական մարմնին։ Ինչո՞վ են պայմանավորված այդ միջնորդությունները, շատ պարզ՝ վարույթն իրականացնող մարմինը, լուծելով Ավետիք Չալաբյանին կալանավորման միջոցով պատժելու հարցը, մատնվել է անգործության, ուստի՝ մենք ստիպված ենք վերջիններին «հուշել» և հիշեցնել, թե ինչպիսի քննչական և դատավարական գործողություններ են անհրաժեշտ կատարել՝ տվյալ պարագայում գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության նպատակով՝ նման կերպ նաև յուրօրինակ «դատախազական» վերահսկողություն իրականացնելով նախաքննության նկատմամբ… Ցավոք, նախաքննական գաղտնիքի սահմաններն այս պահին թույլ չեն տալիս մանրամասն անդրադառնալ այդ միջնորդություններին, վստահաբար, սակայն այդ օրը սարերի հետևում չէ։ 3) Նախորդիվ ներկայացրել էինք, որ դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազությանը՝ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։ Միջնորդությունների քննարկման ժամկետի խախտմամբ ստացել ենք ուշադրություն՝ գրություն, այո, պարզապես, գրություն, որում ընդամենը մեկ նախադասությամբ գրված է, որ «Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր առկա չեն»։ Այժմ գրություն-պարզաբանում ենք հասցեագրել դատախազություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք դա է իրենց որոշումը, թե օրինակ՝ որևէ մեկի սևագիր թուղթն է, որը սխալմամբ ուղարկել են մեզ։ 4) Արդեն մեկ շաբաթ է, ինչ նույն հարցով դիմել ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ մանրամասն ներկայացնելով մեր պաշտպանյալի նկատմամբ ընթացակարգային և բովանդակային կոպտագույն խախտումներով իրականացվող գործի մարմանասները և խնդրելով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի և, հետևաբար, նույն հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան։ Նշենք, որ ՄԻՊ-ից դեռևս չունենք որևէ արձագանք, նույնիսկ՝ գործի վերաբերյալ ճշգրտումներ անելու նպատակով մեզ հետ կապ հասատելու որևէ փորձ առ այսօր չի եղել։ 5) Նախորդիվ տեղեկացրել էինք, որ դատախազություն ենք ուղարկել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունները։ Երկու շաբաթից ավել է, ինչ դատախազությունը չի քննարկում և չի անրդադառնում նշված երաշխավորություններին։ Բնականաբար, ստիպված ենք եղել նաև այս դեպքով գրավոր կարգով հիշեցնել դատախազությանն իրենց պարտականությունների մասին։ 6) Բացի այդ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելը թույլատրելի ճանաչելու միջնորդությամբ դիմել ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Միջնորդությունը մակագրվել է դատավոր Արմեն Պողոսյանին, իսկ քննութունը նշանակվել է 2022 թվականի հունիսի 15-ին, ժամը 15։00-ին (Աջափնյակ-1 նստավայր, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40)։ Նշենք, որ նիստից հետո հանդես կգանք ամփոփիչ հայտարարությամբ, ինչպես նաև կտեղեկացնենք մեր հետագա անելիքների մասին։ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:


Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01