«Մեզ անընդհատ փորձում են համոզել, որ ինչ-որ մեկը մեր տեղը որոշել է և այլևս փոխելու հանրավորություն չկա, թե իշխանությունները ստիպված ինչ-որ քայլեր են անում, կամ մյուս կողմից էլ մեզ փորձում են համոզել, որ այնքան թույլ ենք, որ ուզենանք էլ՝ ոչ մի բան չենք կարող անել»,-Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնությամբ տեղի է ունենցած «Հայկական օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյան և շեշտեց, որ այդ երկու թեզերն էլ սուտ են: Անդրադառնալով բանակցությունների գաղտնիության երևույթին՝ նախկին պատգամավորը հայտարարեց, որ որքան էլ դառը լինի ճշմարտությունը, այն պետք է բարձրաձայնել և հասարակությանը տեղեկացնել դրա մասին, բայց փոխարենը ՀՀ ողջ փորձագիտական դաշտն իր վերլուծությունների համար փաստացի որևէ տվյալ չունի:
«Մենք ստիպված ենք ամերիկյան, եվրոպական, ռուսական, ցավով եմ ասում՝ թուրքական, ադրբեջանական աղբյուրներից սնվել, չնայած վերջին երկուսը մեր համար վստահելի աղբյուր չեն ու չեն կարող լինել: Դրսի այդ տեղեկատվությունների վրա վերլուծություններ ենք անում»,-հայտնեց Աբովյանը՝ արձանագրելով, որ իշխանություններից տեղեկատվություն չեն ստանում: Հիշեցնելով, որ իշխանություններն անընդհատ կրկնում են, որ բաց են հասարակության առաջ՝ նախկին պատգամավորն առաջարկեց, որ այդ դեպքում նրանք թող ասեն, թե բանակցություններում ո՞րն է նրանց գիծը: «Դու պետք է ասես, թե բանակցություններում ինչ ես խոսում: Եթե գնում ես միայն լսելու, ապա այն արդեն բանակցություն չէ»,-ասաց բանախոսը և կարծիք հայտնեց, որ նույնիսկ իշխանությանը սատարողները տեղեկատվության անբավարարության խնդիր ունեն և չեն լռում այդ մասին: «Իշխանություններն ասում են, մենք ամեն ինչ կանենք, որ լավ լինի: Բայց կենացային մակարդակի քաղաքականությունը և կոմունիկացվելը պետք է առհասարակա դուրս գա թե՛ քաղաքական միջավայրից, թե՛ հանրային ընկալման միջավայրից, որովհետև, եթե ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն գործընթացներին, ապա այն բերել ու բերելու է ներքին խորքային ցնցումների շատ պարզ պատճառով՝ այսօր երկրի և ազգի առաջ կանգնած է գոյաբանական խնդիր: Իշխանությունները մեզ ասում են՝ դուք մի մտածեք, մենք բոլորը կանենք և բոլորս կլինենք չաղ ու բախտավոր»,-հայտարարեց Արման Աբովյանը:
15:45
15:33
15:24
15:03
14:44
14:29
14:13
13:43
13:36
13:22
13:22
13:09
13:09
12:51
12:49
12:36
12:19
12:03
11:56
11:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01