Մեզանում կա միտում՝ մեր բացթողումների համար մեղավոր փնտրել դրսում. Մարդկանց զգալի մասի մոտ կա սպասելիք, որ ինչ-որ մի փրկիչ պետք է դրսից գա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Կա դրա հակառակը, եթե չկա փրկիչ, ուրեմն թշնամի է: Եվ սկսում ենք մեր բացթողումները վերագրել դրսին՝ ռուսն է թշնամի, Եվրոպան է թշնամի: Ամենուրեք թշնամի փնտրելը խոսում է այն մասին, որ դու ներքուստ չես կայացել: նույնը վերաբերում է ներքաղաքական դաշտին: Ներքաղաքական կյանքում էլ անընդհատ փրկիչ են փնտրում: Հայաստանը անկախանալուց հետո ուներ բոլոր նախադրյալները, որ կայանար որպես տարածաշրջանում հզոր, ազդեցիկ պետություն, դրա համար պետք է գնար ժողովրդավարության ուղիով: Մեզանում հաստատվեց ավտորիտար համակարգ և այդ համակարգից դանդաղ գնում էր ձերբազատման գործընթացը: Բայց մարդկանց մտածելակերպը մնաց ավտորիտար համակարգի շրջանակներում: Այսինքն ցանկացած եղած իշխանություն սրիկա է, պետք է փնտրել փրկիչին: Այս պարագայում դա ավելի է խորացել՝ դավաճան է, պետք է փրնտրել փրկիչին: Պետք է դրանից ձերբազատվել: Ոչ դրսում կա փրկիչ, ոչ ներսում: Մենք պետք է ներսում ամեն ինչ իմի բերենք, արդյունավետ պետություն կառուցել, արդյուանվետ հարաբերություն կառուցենք Սփյուռքի հետ և վերականգնենք մեր հարաբերությունները դաշնակից պետությունների հետ»,-ասել է ԱԳ նախկին փոխնախարարը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01