Կրկեսի կենտրոնում հայտնված անհաջողակ աճպարարի մտայնությամբ ու կեցվածքով ՀՀ վարչապետ կոչվածը հերթական պարզունակ մանիպուլյացիաները դրսևորեց, այս մասին Aparaj.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը՝ մեկնաբանելով ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։ «Նա փորձեց լվանալ ոչ միայն կրկեսի վերածված ՀՀ ԱԺ դահլիճում մանկամիտ հայացքներով ու մանկուրտի ուղեղներով ուսապարկերի «ուղեղները», այլև ի լուր աշխարհի ցուցաբերեց իր՝ սովորական շառլատանի կերպարը»,– ասել է նա: Դավիթ Իշխանյանը նշել է, որ այդպես էլ չհասկացանք՝ հայկական շա՞հն է առաջնային, թե՞ թուրք-ադրբեջանական: Ողջ փաստարկներն ու մտայնությունը թուրք-ադրբեջանական փաստարկներն էին: «Պատահական չէ ժողովրդական ասացվածքը. «Գող՝ սիրտը դող»։ Չեմ ուզում երկար մեկնաբանել, պարզապես այդ աճպարարին հրավիրում եմ Արցախի Հանրապետություն՝ 1988թ.-ից աշխարհը ալեկոծած Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ՝ իրեն քաջ հայտնի տեղը, որտեղից 2019թ. օգոստոսի 5-ին էքստազի մեջ հայտնվածի կերպարով հայտարարություններ էր անում: Ասելիք կունենա՞: Այստեղ և ամենուր (իր ուզած տեղում) ինչ-որ բան թափ կտանք, երեսով էլ կտանք, բայց կուլ չենք տա նրա «բյուջետային և ֆինանսական» մեկնաբանություններն ու արդարացումները: Իսկ նրա խոսույթի հետևանքը հայրենազրկումն էր: Կարծես թե բարոյական և հոգեբանական աջակցության կարիք է զգում»,– ասել է նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում ծավալուն ելույթ էր ունեցել, որում ասել էր, որ Արցախի բյուջեն աննախադեպ աճել է, նաև աննախադեպ աճել է Հայաստանի կառավարության կողմից Արցախին տրամադրվող աջակցությունը։
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02