Մենք ներկայացրել ենք պետական իրավական ոլորտի մեր տեսլականը, որից բխելու են դետալավորված գործողություններ: Այս մասին այսօր` հունիսի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Եթե դատական համակարգը, իրավապահ համակարգը չլինեն անկախ, անվախ ու արդար, որևէ բարեփոխում հնարավոր չէ։ Ներկայացնեմ 9 կետից բաղկացած սկզբունք, որոնք ցույց են տալիս, թե ինչ չպետք է լինի այս ոլորտում. 1. Չի կարելի ոստիկանին պարգևավճարով կախյալ դարձնել։ 2. Անչափահասին, ապագա զինվորին ծեծող և զինվորներ ծնող հայ մայրերին ծեծող ոստիկաններին չի կարելի դուրս չշպռտել ոստիկանությունից, իսկ իրական ոստիկաններին արժանապատիվ կյանք չապահովել։ 3. Չի կարելի դատավորին պատժիչ բութ գործիքի վերածել։ 4. Միայն կալանավորող, կալանքը ֆետիշացնող դատավորներ չի կարելի կարգել, իսկ եղած նմաններին դուրս չշպռտել համակարգից։ 5. Չի կարելի դատավորի միջոցով վարկերի բեռի տակ հայտնված բազմազավակ ընտանիքի միակ բնակարանը բռնագանձել, իսկ դղյակներից միայն խոսել ու վախենալ։ 6. Չի կարելի քննիչներին ստիպել, իրենց խղճի դեմ գնալով, ապօրինի գործեր կարել, իսկ դատախազներից պահանջել դա հաստատել։ 7. Չի կարելի գլխավոր դատախազին վերածել վարչապետի օգնականի կամ հակառակը։ 8. Չի կարելի, որ արդարություն ապահովող դատավորի աշխատավարձը լինի ավելի ցածր, քան ոչինչ չանող ՔՊ-ական նախարարինը՝ իր պարգևավճարներով։ 9. Չի կարելի, որ պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնեն առանց բարձրագույն կրթության, առանց կենսագրության, առանց պրոֆեսիոնալիզմի, պարզապես իշխանության ու կոնկրետ շահերի ծառայող մարդիկ։ Այս չի կարելի-ները չեն լինելու, որովհետև մինչև վերջ ենք պայքարելու»,-ասաց նա։
23:34
23:16
23:14
22:48
22:34
20:45
20:22
19:04
18:46
18:22
18:04
17:43
17:27
17:14
16:46
16:24
16:09
15:49
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02
10:06
09:55
09:44
09:36
09:27