Թուրքիայի վարչապետի օգնական Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Եվրոպան զուր ջանքեր է թափում Մերձավոր Արևելքից եկած փախստականների հոսքը դեպի Եվրոպա վերահսկելու իր փորձերով:
«Դրանք զուր ջանքեր են: Որքան ուզում եք փակեք ձեր սահմանները: Քանի դեռ աշխարհում կան այս բախումները, այս պատերազմները և քանի դեռ այսքան մարդ մնում է կես բաժակ ջրին կարոտ, փախստականների հոսքը չի նվազելու: Եվրոպան և մյուս երկրները չեն փրկվելու փախստականների հոսքից»,- ասել է Քուրթուլմուշը:
Նա նաև Արևմուտքին մեղադրել է Սիրիայում, Պաղեստինում և Եգիպտոսում «տապալված ժողովրդավարության» և տարածաշրջանը «կոտորածների տարածաշրջան» վերածելու համար:
«Թուրքիան կլուծի այս տարածաշրջանի խաղաղության հարցը: Հուլիսի 15-ին մենք տեսանք, թե ովքեր են վախենում ուժեղ Թուրքիայից: Եթե հուլիսի 14-ին մենք կարող էինք գնալ աշխարհի որևէ կողմ,ապա հուլիսի 15-ից հետո մենք աշխարհի ցանկացած կողմ կգնանք»,- հայտարարել է վարչապետի օգնականը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02