Վրաստանում խորհրդարանական ընտրություններին Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանն ընտրել է արժանավորին։ Այս մասին իր քվեն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց գործող պատգամավոր Հենզել Մկոյանը:
«Ընտրել եմ արժանավորին և «Վրացական երազանք» կուսակցությանը, որը երիտասարդ կուսակցություն է և չորս տարվա մեջ շատ աշխատանքներ է կատարել և շատ աշխատանքներ է կատարելու: Դրա համար ես կարծում եմ, որ այսօր մեր ժողովուրդը պետք է գա և իր ձայնը տա «Վրացական երազանք» կուսակցությանը»,-ասաց Մկոյանը:
Գործող պատգամավորը նշեց, որ այսօր քաղաքացիների պարտքն է մասնակցել ընտրություններին, որովհետև խորհրդարանական ընտրությունները կարևոր են Վրաստանի համար:
Հենզել Մկոյանի կարծիքով՝ այս տարի, ի տարբերություն նախորդ ընտրությունների, մասնակցությունն առավել ակտիվ է:
Իշխող կուսակցության թեկնածուն համամիտ էր այն ձևակերպման հետ, որ այս ընտրությունները Ջավախքում ամենամրցակցայինն են.« Մարդիկ ճիշտ են նկատում, մրցակցային է»:
Հարցին, թե Մկոյանն ո՞ւմ է համարում իրեն մրցակիցը, պատգամավորը կարճ պատասխան տվեց՝ ով հաղթի:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են:
Նշենք, որ 2015 թվականին Վրաստանի խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված որոշ ընտրատեղամասեր միավորվել են մեկ ընտրատարածքում ընտրողների 47 000 թիվն ապահովելու համար: Սրանով պայմանավորված, հայաբնակ Ախալքալաքն ու Նինոծմինդան միավորվել են մեկ ընտրատարածքում և, հետևաբար, ունենալու են մեկ մեծամասնական թեկնածու:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02