Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը տիեզերագնացներ Վլադիմիր Ջանիբեկովի, Վիկտոր Սավինիխի, Ժուգդերդեմիդիյն Գուրրագչայի մասնակցությամբ հանդիպմանը հայտարարել է, որ բանակցություններ են վարվում ռուս-մոնղոլական համատեղ տիեզերական թռիչք իրականացնելու հնարավորության շուրջ, հայտնում է ՄՕՆՑԱՄԷ գործակալությունը։ Մոնղոլիայի նախագահը հայտնել է, որ երկրի գիտությունների ակադեմիային կից ստեղծվել է Տիեզերական հետազոտությունների կենտրոն, որն զբաղվելու է տիզերական տեխնոլոգիաների մշակմամբ և տիեզերք միկրոարբանյակներ բաց թողնելով։ Բացի այդ, Մոնղոլիայի նախագահի խոսքով, Ռուսաստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակում ՌԴ նախագահի հետ քննարկվել է ռուս-մոնղոլական համատեղ տիեզերական թռիչք իրականացնելու հարցը, ինչի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում։ Ըստ ՄՕՆՑԱՄԷ գործակալության՝ Վիկտոր Սավինիխը թռիչքի կազմակերպմանը, նաև մոնղոլ կին տիեզերագնացներին դրան պատրաստելու հարցում աջակցության պատրաստակամություն է հայտնել։ Հանդիպման վերջում Մոնղոլայի նախագահը Վլադիմիր Ջանիբեկովին շնորհավորել է ծննդյան 80-ամյակի առիթով։ Ջանիբեկովը 1981 թվականին մոնղոլ տիեզերագնաց Ժուգդերդեմիդիյն Գուրրագչայի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-39» տիեզերանավով, որը կցվել է «Սալյուտ-6»-«Սոյուզ Տ-4» ուղեծրային համալիրին (տիեզերքում էր 1981 թվականի մարտի 13-ից, տիեզերագնացներ Վլադիմիր Կովալյոնոկ, Վիկտոր Սավինիխ)։ Այդ ժամանակ Մոնղոլիան դարձել է 10 –րդ երկիրը, որն իր քաղաքացուն տիեզերք է ուղարկել։
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02