Բաթումի միջազգային օդանավակայանն առաջին անգամ հայտնվել է ավիաընկերությունների եւ օդանավակայանների Skytrax համաշխարհային վարկանիշում: Այդ մասին հաղորդել է TAV Georgia-ն: Փարիզում տեղի է ունեցել Skytrax-ի World Airport Awards 2022 միջոցառումը, որտեղ Վրաստանի երկու օդանավակայանները, որոնք գտնվում են TAV Georgia-ի կառավարման ներքո, ճանաչվել են Արեւելյան Եվրոպայի լավագույն օդանավակայաններ:
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանն այդ վարկանիշում է հայտնվել արդեն իններորդ տարին անընդմեջ: Ուղեւորների հարցման արդյունքների համաձայն, Արեւելյան Եվրոպա-2022-ի լավագույն օդանավակայանների տասնյակում հայտնվել են Բուդապեշտի, Տալլինի, Բուխարեստի, Ռիգայի, Թբիլիսիի, Բաթումի, Կիեւի, Բելգրադի, Բրատիսլավայի եւ Զագրեբի օդանավակայանները:
Skytrax-ն ազդեցիկ բրիտանական խորհրդատվական ընկերություն է, որ 1999 թվականից գնահատում եւ ուսումնասիրում է աշխարհի օդանավակայանների եւ ավիաընկերությունների սպասարկման որակը: World Airport Awards-ը հանձնվում է աշխարհի 550 օդանավակայանների 106 տարբեր ազգությունների 13 միլիոնից ավելի ուղեւորների շրջանում անցկացված հարցման արդյունքների հիման վրա:
Ուղեւորները գնահատում են օդանավակայանների ծառայությունը: TAV Georgia-ն TAV Airports Holding-ի դուստր ընկերությունն է: Վրաստանում ընկերության գործությունեությունն սկսվել է 2005 թվականին եւ պարտավորագրի համաձայն կտեւի մինչեւ 2027 թվականը: TAV Georgia ընկերությունում աշխատանքի է տեղավորվել 1,3 հազար աշխատակից: 220 միլիոն դոլարի չափով ներդրումների շնորհիվ 2007 թվականին Վրաստանում Թբիլիսիի եւ Բաթումի օդանավակայաններում սկսել են աշխատել նոր մարդատար թերմինալներ: Ներդրումների արդյունքում, որոնք կատարվել են 2016-2017 թվականներին, Թբիլիսիի օդանավակայանում նորմացվել է թռիչքա-վայրէջքային գոտին եւ կառուցվել թռիչքների նոր թերմինալներ, հաղորդել է Sputnik-ը:
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02