ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է «Netcracker Technology» ընկերության փոխնախագահ և համասեփականատեր Մայքլ Ֆայնբերգին: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «BostonGene- Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Սարգիս Գևորգյանը: Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրին՝ հույս հայտնելով, որ հանդիպման արդյունքում փոխշահավետ ու արդյունավետ համագործակցություն կծավալվի բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող «Netcracker Technology», «BostonGene- Հայաստան» ընկերությունների և հայաստանյան բուհերի միջև: «Ուրախ ենք, որ նախատեսվում են ներդրումային ծրագրեր և փոխգործակցություն կրթական ոլորտի հետ: Հնարավորինս կաջակցենք, որպեսզի նախագծերը հաջողությամբ իրագործվեն»,- նշել է նախարարը: Մայքլ Ֆայնբերգն ասել է, որ առաջին անգամ է Երևանում, սակայն արդեն իսկ տպավորված է. «Հայաստանը փոքր պետություն է, որի զարգացման հիմնական հենքը մարդկային ռեսուրսն ու մտավոր ներուժն են: Մենք տեղյակ ենք, որ հայ երիտասարդները շատ խելացի և տաղանդավոր են, ուստի ցանկություն ունենք համագործակցելու և կրթական ծրագրեր իրականացնելու գիտակրթական կենտրոնների հետ»: Նշենք, որ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գործող «Netcracker Technology» ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 56 երկրներում: Ընկերությունը Հայաստանում նախատեսում է հիմնել հետազոտության և զարգացման ընկերություն: «BostonGene»-ը գործում է կենսաբժշկական համակարգչային ծրագրերի (software) ստեղծման բնագավառում: Ընկերությունն իրականացնում է ուռուցքների և ուռուցքային միկրոմիջավայրերի համապարփակ ինտեգրված գենոմային (WES) և տրանսկրիպտոմիկ (RNA-seq) թեստավորում, որը բժիշկներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկություն անհատական բուժման ծրագիր մշակելու համար: Ընկերությունն արդեն Հայաստանում է և նախատեսում է նաև վերապատրաստման ծրագրեր իրականացնել հայկական բուհերի հետ: «Մենք հետաքրքրված են բժշկություն, կենսաբանություն և ինֆորմատիկա ոլորտների մասնագետներ պատրաստող բուհերի հետ համագործակցությամբ: Մեր ընկերության հետ արդեն իսկ կապ են հաստատել Եվրոպայում և Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդ մասնագետները, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան և համալրել մեր շարքերը»,- ասել է Մայքլ Ֆայնբերգը: Վահրամ Դումանյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը և աջակցել ընկերությանը հայաստանյան բուհերի հետ կապ հաստատելու ու արդյունավետ համագործակցություն ծավալելու գործում՝ հավելելով, որ ոլորտը բավականին հետաքրքիր է, և Հայաստանը մեծ ներուժ ունի առաջընթաց ու զարգացում ապահովելու համար:
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
20:12 03.05.26
09:22 04.05.26
20:19 03.05.26
13:29 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44