Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչները կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի Ուկրաինային պարզեցված ընթացակարգով անդամակցություն տրամադրվի:
Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է Ukrinform-ը։
«Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան այժմ ներգրավված է հակամարտությունում: Այժմ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան պարզեցված ընթացակարգով դառնա ԵՄ անդամ», - ասել է Մակրոնը:
Նրա խոսքով, առաջնահերթ խնդիրն աշխարհաքաղաքական իրավիճակի կայունացումն է։
«Մենք բացում ենք Ուկրաինայի համար իրավիճակը կայունացնելու դուռ: Մենք ասում ենք, որ եվրոպական ընտանիքը չունի կոնկրետ տարածքային սահմանափակումներ: Նման աշխարհաքաղաքական մոտեցումը թույլ է տալիս ընդլայնել ԵՄ սահմանները, նաև տնտեսական համատեքստում: Մենք պետք է մի քանի քայլ առաջ կատարենք: Նախկինում մենք այդպես չէինք վարվի այլ պայմաններում: Մենք հասկանում ենք, որ այժմ պատերազմից որոշակի հոգնածություն կա, և, հետևաբար, մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի: Մենք պետք է ձգտենք կայունացմանը ներկա պայմաններում», - հավելել է Ֆրանսիայի նախագահը:
Ինչպես հաղորդվում է, հունիսի 23-ին Բրյուսելում կայացել է ԵՄ գագաթնաժողովը, որի մասնակիցները ամենաբարձր մակարդակով քննարկել են Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ԵՄ անդամակցության հայտերը։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները որոշել են Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել։
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02