ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության կենթարկվի։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։
«Երևի դրա մասին ես պետք է ավելի շուտ հայտնեի, ուղղակի կազմակերպչական խնդիրներով դրա ժամանակը իմ մոտ չեղավ: Պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու հեսա, կամ արդեն այս պահին վիրահատության է ենթակվում և այս առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու»,-ԱԺ արտահերթ նիստում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը ներկայացնելիս ասաց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը: Նա հայտնեց, որ մինչև այս պահը հայտնի չէր, թե Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության ենթարկվելու է, թե ոչ, ուստի այդ պահին ինքն է ԲԴԽ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարողը: Արտակ Զեյնալյանի կենսագրությունը ներկայացնելիս վերջինս չնշեց, որ թեկնածուն եղել է ԱԺ պատգամավոր և արդարադատության նախարար: Վրիպակը նկատեց ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: ԲԴԽ ներկայացուցիչը հաստատեց վրիպակի փաստը և խոսք տվեց ճշտել դրա պատճառները՝ պնդելով, որ սխալը տեխնիկական է եղել: Նիստը նախագահող Հակոբ Արշակյանն էլ հիշեց, որ Արտակ Զեյնալյանի հետ միասին կառավարության անդամ են եղել:
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
12:27
12:12
12:03
22:12
21:22
20:33
20:05
12:46 15.08.26
13:56 15.08.26
12:44 15.08.26
13:58 15.08.26
12:27 15.08.26
13:05 15.08.26
14:13 15.08.26
12:03 15.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02