ARM | RUS |

«Սա ներդրում էր հաճույքի համար»․ Ս. Համբարձումյանը՝ Իրինա Ռոդնինայի անվան դպրոցի շուրջ իրադարձությունների մասին

28.06.22 | 20:45

Երևանի ավագանու՝ հունիսի 21-ի նիստի օրակարգային 10-րդ հարցը մի շարք ՀՈԱԿ-ներ վերակազմակերպելու, անվանափոխելու, կանոնադրությունները փոխելու մասին էր։ Այդ թվում առաջարկվում էր փոփոխել «Երևանի գեղասահքի և հոկեի մարզադպրոցի» կանոնադրությունը։ Խոսքն արդեն մեկ անգամ անվանափոխված «Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի» մասին է։ Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը։ Ավագանու մի շարք անդամներ վրդովվեցին, որ նախագիծը իրավական հարցերի հանձնաժողովում չի քննարկվել։ Բավականին կոշտ ելույթներ հնչեցին ավագանու անդամներից։

«Էստեղ խոսում եք գեղասահքի դպրոցի մասին․ դուք ո՞վ եք վափշե, որ գեղասահքի դպրոց քննարկեք: Խոսե՞լ եք, կարծիք հարցրե՞լ եք, թե ինչ է արել Երևանն առհասարակ գեղասահքի դպրոցի համար: Հարցրե՞լ եք Գեղասահքի դպրոցի բարերարի կարծիքը, ով կառուցել է այդ շենքը: Ես ինքս դպրոցի անունը փոխելիս պարտադիր քննարկել եմ, խոսել եմ»։ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն արձագանքեց․ «Ես չեմ պնդում, բայց շենքը ոչ թե բարերարի կողմից է կառուցվել, հանձնվել, այլ գործարքի շրջանակներում ինչ-որ համայնքը հող ա տվել, հնարավորություն ա տվել այդտեղ կառուցապատում իրականացնել, դրա դիմաց էս մի հաստատությունն է կառուցվել»։

Օգտվելով հանգամանքից, որ այս օրերին Երևանում է գտնվում դպրոցի բարերար, ռուսաստանաբնակ խոշոր հայ գործարար Սերգեյ Համբարձումյանը, խնդրեցինք անդրադառնալ դպրոցի շուրջ խոսակցություններին և իրադարձություններին։ Մինչ այդ, անդրադառնանք դպրոցի կառուցմանը և նշենք, որ ավագանու նիստում հարցը քննարկվեց շուրջ 1 ու կես ժամ և ի վերջո՝ նախագիծը չընդունվեց՝ 22 կողմ 11 դեմ, 12 ձեռնպահ ձայներով։ Բավական թեժ քննարկումներ եղան, քաղաքապետը ստիպված եղավ անգամ ընդմիջում հայտարարել։ «Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի կառուցումը մեկնարկել է 2014 թվականից, բացվել է 2015թ․ դեկտեմբերի 6-ին։ Սերգեյ Համբարձումյանը կառուցել է դպրոցը և նվիրել քաղաքին՝ ներդնելով 7,5 մլն դոլար։ Մինչ այս, գեղասահորդները պարապել են մարզադպրոցի պարուսուցման դահլիճում, իսկ հոկեյիստները՝ մարզադպրոցի բակում: Եռահարկ դպրոցն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով: Դպրոցն իրականացնում է ուսումնամարզական, մասնագիտական Կրթություն գեղասահքի և հոկեյի ուղղությամբ, պատրաստում է միջազգային մրցաշարերի, աշխարհի, եվրոպայի ու ՀՀ առաջնություններին։ Իրինա Ռոդնինան դպրոցի կառուցումը համարեց հայ-ռուսական բարեկամության արտացոլում, շնորհակալություն հայտնեց, որ իր անվամբ մարզադպրոց առաջինը ոչ թե ՌԴ-ում է կառուցվել, այլ Հայաստանում։ Հայաստանում իշխանափոխությունից հետո՝ 2019թ․, նոր իշխանությունն անդրադարձավ այս դպրոցին՝ անվանափոխելով «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»: Նախագիծը կազմել էր դարձյալ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Պատճառն այն էր, որ Ռոդնինան դրանից օրեր առաջ այցելելով Բաքու, մասնակցել էր այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակի երթին և ոչ հայանպաստ ելույթ ունեցել։ Անկախ Ռոդնինայի գործողություններից, Իրինա Ռոդնինայի անունը կրող մարզադպրոցի կոլեկտիվը թեև տարակուսել էր Ռոդնինայի քայլից, այնուամենայնիվ, դեմ էր արտահայտվել դպրոցն անվանափոխելուն՝ նշելով, որ անվանափոխությունը կարող է փչացնել հայ-ռուսական հարաբերությունները և պատճառ դառնալ սպորտաձևի հետընթացի: Դպրոցը կառուցած Սերգեյ Համբարձումյանը ևս դեմ էր արտահայտվել անվանափոխությանը՝ ասելով․

«Ես կտրականապես դեմ եմ, որ գեղասահքի դպրոցի անվանումը փոխվի, քանի որ այդ դպրոցի կառուցման հենց սկզբից քննարկումներ են եղել Իրինա Ռոդնինայի հետ, և նրա հետ միասին մենք որոշել ենք կառուցել այդ դպրոցը, որպես նվեր Երևանին, որպես նվեր մեր երեխաներին։ Երբ դպրոցը ես կառուցել և նվիրել եմ Երևանի քաղաքապետարանին, եղել է միակ նախապայման իմ կողմից, որ դպրոցը պետք է կրի Իրինա Ռոդնինայի անունը։ Իրինա Ռոդնինան Ռուսաստանի Դաշնության Պետդումայի անդամ է և կարող է ունենալ քաղաքական տարբեր հայացքներ, նա նաև կուսակցական է, և տարիներ շարունակ տիկին Ռոդնինան եղել է մեր ժողովրդի բարեկամը»։ Ռոդնինան ինքը անդրադարձել էր նախագծին՝ ասելով․ «Դա իրենց իրավուինքն է, ես արել եմ ինչ արել եմ, անվանակոչեք դպրոցն ինչպես կցանկանաք»։ Այս ամենի շուրջ էր մեր զրույցը Ռուսաստանաբնակ հայ գործարար, «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև․ Պարոն Համբարձումյան, ինչպե՞ս որոշեցիք կառուցել Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցը։ Զրուցում էինք Սերժ Սարգսյանը, Իրինա Ռոդնինան և ես․ խոսքից խոսք բացվեց։ Ես գիտեի, որ Ռուսաստանում ուզում են սահադաշտ բացել Իրինա Ռոդնինայի անվան։ Հարցրեցի, թե աշխարհի չեմպիոն պատրաստելու համար որքա՞ն ժամանակ է պետք։ Ասաց՝ 10 տարի։ Ասացի՝ ես կկառուցեմ։ Որքա՞ն ժամանակ պահանջվեց կառուցման համար։ 2 տարի էլ չտևեց։ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն օրերս ավագանու նիստում ասաց, թե շենքը ոչ թե Դուք կառուցել եք Ձեր միջոցներով, այլ գործարքի շրջանակներում համայնքը հող է հատկացրել կառուցապատում իրականացնելու, դրա դիմաց էլ Դուք կառուցել եք մարզադպրոցը։ Պետությունն ի՞նչ մասնակցություն է ունեցել։ Իրականությունը ո՞րն է։ Այդ երիտասարդը խոսել է առանց տեղեկտվություն ունենալու։ Պետությունը, իրականում, որևէ մասնակցություն չի ունեցել։ Անգամ զեղչ չեմ ստացել ու ոչ էլ խնդրել եմ։ Կարիքն էլ չեմ ունեցել։ Լիովին կառուցվել է իմ միջոցներով։ Ուղղակի առանց փաստերը ստուգելու, առանց տեղյակ լինելու փորձել մարդու ներդրածը ջուրը նետել, համարում եմ անբարոյականություն։ Ես այդ տղային չեմ ճանաչում, կյանքում չեմ տեսել, ինքն էլ ինձ չի ճանաչում, չգիտի պատմությունը, բայց իրեն թույլ է տալիս իմ աշխատանքի վերաբերյալ հիմարություններ ասել։ Կարող էր ժամանակ խնդրել, ուսումնասիրեր ու ասեր, ոչ թե այդպես միանգամից ասեր այն, ինչ իրեն թվում է, թե գիտի։ Որքա՞ն գումար արժեցավ։ Ընդհանուր 7,5 մլն դոլար 2019 թվականին, երբ մարզադպրոցն անվանափոխեցին, ինչպիսի՞ն էր Ձեր տեսակետը, համաձայնություն կա՞ր Ձեզ հետ։ Իրականում չհասկացա անվանափոխման իմաստը։ Ինձ զանգեցին-հարցրեցին, ասացի՝ դա սխալ է։ Պատճառն այն էր, որ Իրինա Ռոդնինան եղել էր Ադրբեջանում և Խոջալուի համար ծաղիկներ դրել։ Ասել եմ, որ նա ներկայացնում է ՌԴ Պետդուման, պաշտոնական անձ է։ Բայց նաև Ռոդնինան մեր քույրն է անկախ քաղաքական գործունեությունից։ Եթե, օրինակ, անվանափոխման պատճառով պետք է 10 մլն ռուս մեզ ատի, դրա լավը ո՞րն է։ Ասացին՝ Ձեր անունով դնենք։ Ասացի՝ կարիքը չկա, ես ընդամենը փողն եմ ներդրել։ Այնուամենայնիվ՝ փոխեցին։ Ձեր վերաբերմունքը ո՞րը եղավ։ Ես հարց տվեցի՝ իսկ եթե դուք փոխեք, դրանից հետո ես Հայաստանում պե՞տք է ներդրում անեմ։ Իրենք ասացին՝ Դուք ինքներդ պետք է որոշեք։ Ես այդ ժամանակից որոշեցի, որ Հայաստանում ներդրում պետք չէ անել։ Ես ամսեկան 2,5-3 մլն դոլար Հայաստանում ներդրում եմ արել, տարեկան 25-30 մլն դոլար։ Ես երբեք խնդիր չեմ դրել Հայաստանում փող աշխատելու, Հայաստանը չեմ նայել բիզնեսի համար։ Աշխարհում այնքա՜ն լավ տեղեր կան գումար ներդնելու․ ուղղակի եթե այստեղ ներդրում ենք անում, մեր հայրենիքը սիրելու արդյունք է։ Սիրում եմ Հայաստանը։ Այդ դեպքում «Ալեքսանդր» հյուրանո՞ցը, փող աշխատելու համար չէ՞։ Ինձ հարցնում են, թե ո՞վ է էսպիսի հյուրանոց սարքել, կյանքում իր դրած փողը հետ չի բերի։ Ես սա բիզնես չեմ նայել․ եթե բիզնես դիտարկեի, Լոնդոնում կամ Փարիզում կկառուցեի։ Այս հյուրանոցը ֆինանս չի բերում, բայց իմ երեխաներին, թոռներին բերելու է Հայաստան շատ հաճախ։ Վերադառնալով մարզադպրոցի անվանափոխությանը, ինչպե՞ս վերաբերվեց Ռոդնինան ինքը։ Ես Իրինա Ռոդնինայի հետ Մոսկվայում հանդիպել եմ, ներողություն եմ խնդրել։ Ասաց՝ «Սերգեյ Ալեքսանդրովիչ, նավը ինչպես անվանես, այնպես էլ կնավարկի, ի՞նչ պրոբլեմ»։ Նորմալ շփվեցինք, պրոբլեմ չսարքեց, ասաց՝ «Իրենց որոշելիքն է։ Եթե ինձ հաճելի չէ, ես հո չե՞մ սպառնա»։ Ինձ չի թվում, թե թեթև տարավ, ուղղակի ցույց չտվեց։ Ռոդնինան որևէ անգամ վատ չի վերաբերվել Հայաստանին, հայ ժողովրդին, Երևանին։ Եթե Ռոդնինան չլիներ, այդ մարզադպրոցը չէր լինի․ կառուցել եմ իր վաստակը գնահատելով և այն նպատակադրումով, որ ֆիզիկական ու մտավոր առողջությամբ հազարավոր մարդիկ կպատրաստվեն Հայաստանում․ չէ՞ որ սպորտն այլ մտածելակերպ է։ Դպրոցի աշխատանքներն ինչպե՞ս եք գնահատում այս առումով։ Հիմա պարապում են կարծեմ 5-600 երեխա, գեղասահք են սովորում, հրաշք է։ Ես չէի պատկերացնում, որ Հայաստանում տղաները կարող են այդպես վարպետորեն հոկեյ խաղալ։ Սա նշանակում է, որ ինչ-որ ժամանակ հետո Հայաստանում 5 հազար և ավելի մարդ անցնելու է այդ դպրոցով, իմանալու է սպորտի պատմությունը, լինելու են նորմալ մտածող, զարգացած մարդիկ։ Եթե չեմ սխալվում, երեխաները մասնակցում են պատանեկան ընտրական խաղերի։ Գուցե չեն հասնում որտեղ պետք է հասնեն, բայց կհասնեն ու մի օր էլ Հայաստանի դրոշը կբարձրացնեն։ Իմ ներդրումն այդքան մեծ չէ, էֆեկտն է մեծ։ Այս անգամ էլ կանոնադրությունն էին որոշել փոխել, բայց նախագիծը չընդունվեց։ Ձեզ դիմե՞լ են կարծիք ստանալու համար։ Ոչ, չեն դիմել, ու չգիտեմ, թե իրականում ինչ են ուզում անել դպրոցի հետ։ Իսկ ինչո՞ւ են ուզում անել։ Չգիտեմ։ Իսկ ինչո՞ւ են որոշել, որ սեղանին պետք է աղաման չդրվի։ Մարզադպրոցը կառուցելիս որևէ պահանջ չե՞ք դրել, պայման։ Ոչ մի պահանջ չեմ դրել, բացի նրանից, որ պետք է կոչվի Իրինա Ռոդնինայի անունով։ Չեմ էլ պատկերացրել, որ կարող է էսպիսի բաներ կատարեն դպրոցի հետ։ Ո՞վ կարող էր մտածել, որ դու եթե սահադաշտ ես կառուցում ու նվիրում քաղաքին, կարող է հանկարծ որոշեն անվանափոխել, հետո ձևափոխել, այլ բան սարքել, մանավանդ որ երկրում միակն է։ Ես մեծ հաճույքով հետ կվերցնեի ու կշահագործեի ինքս, եթե իմանայի էսպես են անելու։ Այո, ծախս կլիներ, բայց կարևորը դա չէ, այլ՝ որ իմ երկրում բան եմ արել։ Դուք նաև Մատենադարանի շենքն եք կառուցել։ Ոչ ամբողջությամբ, բայց հիմնականում ես եմ ներդրում արել։ Իհարկե՝ կարող է բանից անտեղյակ մի երիտասարդ էլ ասի, թե դրա վրա էլ եմ փող աշխատել կամ Մոսկվայում Թումո կենտրոն սարքելու համար։ Սրանք ներդրումներ են հաճույքի համար։ Ուղղակի կարելի է մարդկանց հասկացնել, որ եթե որևէ բանից գլուխ չեք հանում, մի արեք ու եթե մի բանից տեղյակ չեք, մի խոսեք, խոսեք մտածելուց հետո։


Առաջիկա շաբաթ սպասվում է ձյուն. ճանապարհներին մերկասառույց կլինի

Առաջիկա շաբաթ սպասվում է ձյուն. ճանապարհներին մերկասառույց...

15:06

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի...

14:38

Երևանից Նիժնի Նովգորոդի աերոդրոմ ժամանած Աէրոֆլոտի ուղևորները կտեղավորվեն հյուրանոցում

Երևանից Նիժնի Նովգորոդի աերոդրոմ ժամանած Աէրոֆլոտի ուղևորները կտեղավորվեն...

14:19

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան մահացել է

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 15-ամյա տղան...

14:04

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը. Ասլանյան

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը....

13:37

Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է Մոսկվայից ուշացող չվերթների մասին

Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է Մոսկվայից ուշացող չվերթների...

13:15

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան օգնություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները և քաղաքացիներին ցուցաբերել համապատասխան...

13:00

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55