«Ըստ իշխանությունների՝ քանի որ ՍԴ նախագահն էր Հրայր Թովմասյանը, փոխնախագահը՝ Ալվինա Գյուլումյանը, դատավորների շարքում էին ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը, ապա Հայաստանում ներդրումներ չեն գալիս»,-«Դիմադրության» շարժման նախաձեռնած երթի մեկնարկին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով Սեդա Սաֆարյանին ՍԴ անդամ նշանակելու փաստը: Վարդևանյանը հայտնեց, որ ըստ իշխանությունների՝ բազմաթիվ օտարեկրյա ներդրողներ մտնում էին ՍԴ կայքը և, ծանոթանալով նրա անդամների հետ, հրաժարվում էին ներդրումներ անել, բայց արդեն երկար ժամանակ է Հրայր Թովմասյանն ՍԴ նախագահ չէ և ոչ մեկն այդ ներդրումները չեն տեսնում:
«Բայց ես հազմոզված եմ, որ հենց Սեդա Սաֆարյանն դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրումներ կլինեն: Ի դեպ՝ Սաֆարյանին ՍԴ անդամ նշանակելու մասին հայտարարությունից հետո էլ, դուք չե՞ք տեսել, թե բանկային համակարգում ինչ ակտիվություն կա, բոլորն իրար հերթ չտալով ցանկանում են գալ Հայաստան և ներդրումներ անել, որովհետև այն էր միայն մեր խնդիրը, մնացած անվտանգային մարտահրավերները լուծվելու են, որովհետև այդտեղ էր այդ թամբային կետը, որն իրենք գտան: Իսկ եթե ավելի լուրջ անդրադառնանք այս տրագեդիկ վիճակում սահմանադրակն խնդրին, ապա ասեմ, որ մենք ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ այլևս անհաղթահարեի իրավիճակից հետո, որովհետև դա այն օրն էր, երբ հասարակություն-իշխանություն-սահմանադրություն ջրբաժան գծվեց: Մենք ինչպե՞ս միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա կապակցությամբ, երբ նոյեմբերի 9-ի գիշերը թիվ մեկ պաշտոնյան խոսում է, որ նման աղետալի փաստաթուղթ է ստորագրել և դանից րոպեներ անց հայտարարում՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Մեր հայրենակիցները դրա մասին մոռացել են: Մոռացել են, որ այդ պաշտոնն զբաղեցնողը դրանից օրեր հետո ասում էր. «Ես սահմաններից մեր զինծառայողների տեսանյութեր եմ նայում և սպասում եմ նրանց Երևան քաղաքում, որ վնգստացողների հարցերն վերջնական լուծենք», ու այս պայմաններում մենք խոսենք սահմանադրության մասի՞ն»:
Արամ Վարդևանյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրությունը մշակել են Վլադիմիր Նազարյանը, Գագիկ Հարությունյանը, Հենրիկ Խաչատրյանը, որոնք Սահմանադրության մեծ մասնագետներ են, նրանց աշխատություններով իրավագետների սերունդներ են կրթովում և հարցրեց, թե հիմա ովքե՞ր են գրում նոր Սահմանադրությունը և կարելի՞ է ներկայիս գրողներին համեմատել առաջին Սահմանադրություն գրողների հետ:
Աղբյուր` Panorama.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01