Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելել է Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորել է համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը և վարչապետի տիկնոջն ուղեկցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։ Նրանց հյուրընկալել է Արշալույս տատը, նրա տղան, թոռն ու ծոռները: Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր անունից Արշալույս տատին նվիրել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակի մեդալը: ՀՀ վարչապետի տիկնոջ և 100-ամյա Արշալույս Թադևոսյանի զրույցը սկսվել է պատերազմի մասին պատմություններով։ Հայրենական պատերազմի ժամանակ Արշալույս տատը գնդացրորդ էր և պատերազմի դաշտ է մեկնել 19 տարեկանում՝ կիսատ թողնելով ուսումը։ Տիկին Թադևոսյանը Աննա Հակոբյանին ցույց է տվել իր ստացած մեդալները և պատմել, որ խորհրդային բանակում իր ծառայությունը շարունակել է մինչև պատերազմի ավարտը: 1945 թվականից հետո վերադարձել է հայրենիք և տարիներ շարունակ աշխատել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում: Վարչապետի տիկինը հետաքրքրվել է 100-ամյա տատիկի առողջությամբ։ Նա պատասխանել է, որ հիշողությունից չի բողոքում, միայն լսողությունն է վատացել։ Զրույցը շարունակվել է Արշալույս տատի ասմունքով։ Նա արտասանել է Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը: Տիկին Թադևոսյանը մեծացրել է 4 զավակ, ունի 11 թոռ և 10 ծոռ:
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
12:27
12:12
12:03
22:12
21:22
20:33
20:05
12:46 15.08.26
13:56 15.08.26
13:58 15.08.26
14:13 15.08.26
12:27 15.08.26
12:44 15.08.26
12:03 15.08.26
13:23 15.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02