Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանն ընդունել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Ի.Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Հայաստանի և Արցախի քննչական կոմիտեների պաշտոնատար անձանց մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Կողմերի միջև մտքերի փոխանակության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ Հայաստանի Հանրապետության քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառման վերաբերյալ մի շարք հարցերի, որոնք առնչվում են մինչդատական վարույթի ընթացքին, ինչպես նաև նախանշվել են Արցախի Հանրապետությունում քրեական և քրեադատավարական նոր օրենսգրքերի նախագծերի մշակմանը վերաբերող որոշ ընթացակարգային մոտեցումներ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա. Քյարամյանը պատրաստակամություն է հայտնել Արցախի գործընկերներին ցուցաբերել շարունակական աջակցություն ինչպես նոր օրենսդրական կարգավորումների, այնպես էլ՝ կազմակերպական ու համատեղ ծրագրերի իրագործման հարցերով՝ բարձր գնահատելով նմանատիպ ձևաչափերով հանդիպումների արդյունավետությունը: ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Ի. Գրիգորյանը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստանալու կապակցությամբ՝ մաղթելով ծառայողական նորովի հաջողություններ` ի շահ Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման կարևորագույն գործընթացի արդյունավետ կազմակերպման: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի փաստի առթիվ հարուցված քրեական գործերով համագործակցության արդյունավետությունը: Հանդիպման շրջանակներում կարևորվել է երկու կառույցների շարունակական և արդյունավետ համագործակցությունը հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ասպարեզում, ինչպես նաև՝ աշխատանքային այլ ուղղություններում:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02