Հուլիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և կարևորեց երկու երկրների միջև հարաբերությունների ու գործակցության ընդլայնումը՝ նկատելով, որ դեսպանի մշտական ներկայությունը Հայաստանում էլ առավել պիտի արդյունավորի նրա աշխատանքը: Նորին Սրբությունն անդրադարձել է հայ-սերբական պատմական կապերին՝ ընդգծելով Հայաստանյայց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է բերել սերբ ժողովրդին արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած զորակցության համար։ Իր հերթին դեսպան Ցվետկովիչը, անդրադարձ կատարելով երկու ժողովուրդների պատմական անցյալին, ընդգծել է հայ և սերբ ժողովուրդների կյանքում առկա նույնական խնդիրները համատեղ, գործակցության ոգով հաղթահարելու անհրաժեշտության մասին: Այս առիթով Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ քրիստոնեական միևնույն արժեքներ դավանող հայ և սերբ ժողովուրդները դարերի ընթացքում հույսով ու հավատքով են վերապրել բոլոր փորձությունները և լավատեսության ոգով հաղթահարել դրանք: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքներն է բերել նորանշանակ դեսպանին` մաղթելով վերջինիս արգասաբեր գործունեություն:
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02