Ագրարային համալսարանի պատասխանատուները շարունակում են պարզաբանումներ ներկայացնել բուհի ընդունելության գործընթացի ձախողման վերաբերյալ: Այս անգամ համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը հարցազրույց է տվել oragir.news լրատվականին: Որպեսզի չչարաշահենք մեր ընթերցողի ժամանակը, ներկայացնենք համալսարանի պատասխանատուների՝ վերջին 3 տարիներին ներկայացրած փաստարկները ընդունելության ոչ բարվոք վիճակի հետ կապված: Դրանք են՝ ա) COVID, բ) պատերազմ, գ) դպրոց, դ) միասնական քննություններ, ե) կրկնուսույցներ, զ) դիմորդներ մասնակցություն սեզոնային գյուղատնտեսական աշխատանքերին, է) լրագրողներ, ը) երկրի ու հասարակության սոցիալ-տնտեսական վիճակ, թ) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և այլն: Բոլորը մեղավոր են և պատասխանատու, բացի իրական պատասխանատուից՝ համալսարանից: Պրոռեկտորը նշում է. «Ես դեռ չեմ ուսումնասիրել հանրապետության մյուս բուհերի վիճակագրությունը, բայց այս արդյունքները մեր բուհի համար աննախադեպ են»: Ուսումնասիրե՛ք: Ցավալին այն է, որ պրոռեկտորը միայն հիմա է նկատում, որ անբավարար է ստացել դիմորդների 80 տոկոսը: Իսկ նախորդ երկու տարիներին, երբ դրական գնահատականներ էր ստանում դիմորդների 75 տոկոսը, վիճակը հուսադրո՞ղ էր, թե՞ նախադեպային: Ի դեպ, հարցազրույցում նշվում է՝ եղել է 192 դիմորդ: Արդյո՞ք զարմանալի էր 38 թիվը: Հիշեցնեք, որ ագրարային համալսարան դիմողների թիվը, օրինակ, 2013 թ. եղել է 1028: Համալսարանում, հավանաբար, կուսումնասիրեն նաև ԳԹԿ-ի տվյալները, ըստ որոնց՝ 11.857 դիմորդ մասնակցել է միասնական քննություններին: Քննություններից կտրվել են 3.076-ը կամ 26 տոկոսը: Ագրարային համալսարանի ցուցանիշները նման են հանրապետության ցուցանիշներին: Ուղղակի դրանք նման են հակադարձ տրամաբանությամբ: Հետաքրքիր է նաև նաև համալսարանի դիրքորոշումը բավարար (7,5) գնահատականի շեմն իջեցնելու վերաբերյալ: Որակի մասին խոսող և ընդունելության նախկին կարգից բողոքող պաշտոնյան ասում է՝ «եթե մի մարդ սովորելու ընթացքում կարողացել է 6 միավոր էլ հավաքի, դա նշանակում է՝ նա սովորելու առաջին քայլերն արդեն արել է, և նրան հնարավորություն տալը ես համարում եմ կառուցողական մոտեցում»: Որպեսզի առաջարկն ավելի կառուցողական և աննախադեպ լինի, կարելի է, օրինակ, նվազագույն շեմ սահմանել 1.5 կամ 2.25 միավորը: Կրթության որակը հաստատապես կշահի: Հ.Գ. Պրոռեկտորը նշում է նաև՝ «սրանք առաջին փուլի արդյունքներն են, երկրորդ փուլին մինչև ամսի 26-ը կարող են դիմել դրական, անցողիկ շեմը հաղթահարած դիմորդները, որոնք այլ տեղերում դրական հանձնել են, բայց չեն ընդունվել, կարող են այդ դրական միավորով մեկ այլ տեղ դիմել»։ Հիշեցնենք պրոռեկտորին, որ 1-ին և 2-րդ փուլերը վաղուց ավարտվել են, որոնց արդյունքում ձեր համալսարան ընդունվել է 38 ուսանող: Երևի նկատի ունի 3-րդ փուլը: Ի դեպ, 3-րդ փուլում, որն ավարտվելու է այսօր, առաջին հայտով ագրարային համալսարան դիմել է 2 դիմորդ: Իսկ, օրինակ, ԵՊՀ դիմել է 178, ՀՊՏՀ՝ 111, ՀԱՊՀ՝ ՃՇՀԱՀ՝ 78, ՀԱՊՀ՝ 126 դիմորդ:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55