Արցախի խորհրդարանի ղեկավարը շատ ուղիղ եւ անվանական պետք է Հայաստանի իր գործընկերոջը հրավիրեր սեպտեմբերի 2-ին միջխորհրդարանական նիստին։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Շնորհակալ ենք այդ հրավերի համար, առանց հրավերի էլ ենք անցնող երկու տարիներին այցելել Արցախ։ Իշխանությունը չի այցելում Արցախ, իշխանությունն է խուսափում այցելելուց։ Երկու տարի է՝ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական նիստ չեն հրավիրել։ Այս սպառնալիքն Արցախով չի վերջանում։ Աստված չանի, եթե սրանց օրակարգով գնանք, հասնելու են Հյուսիսային պողոտա»,- նշեց նա։ Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ 25 տարի խաղաղություն էր, որովհետեւ 25 տարի պատրաստ էինք պաշտպանել մեր հայրենիքը։ «Այն պահից սկսած, երբ դու չես կարող պաշտպանել քո հայրենիքը, իսկ քո երկրի իշխանությունները պատրաստ չեն իրականացրել իրենց սահմանադրական լիազորությունները, չես կարող խաղաղություն ունենալ։ Խաբում են ժողովրդին։ Սրանց ասածը խաղաղություն չէ, այլ արտագաղթ, ծնկի եկած, թուրքերի ոտքի տակ ապրելու ծրագիր։ Իրենք վախենում են գնալ Արցախ, Ալիեւն ասել է՝ չգնաք։ Իրենք Ալիեւի ձեռքին խաղալիք են։ Կապը դրել է վզներին, ոնց ուզում՝ օգտագործում է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Պատգամավորի խոսքով՝ Հայաստանին եւ Արցախին սպասող վտանգը չեզոքացնելու մեկ ճանապարհ կա՝ գործող իշխանության հեռացումը։ Իշխանությանը հեռացնելուց հետո վտանգն ամբողջությամբ չի չեզոքանալու, սակայն ավելանալու է հնարավորությունը երկրի դիմադրությունն ավելացնելու, պաշտպանությունը կազմակերպելու եւ հայանպաստ օրակարգով տարբեր ձևաչափերով բանակացություններում ներկայանալու։
13:34
13:22
13:20
13:09
12:55
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02