Բրիտանական Պահպանողական կուսակցության բարձրաստիճան անդամները կողմ են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի թեկնածությանը, երբ այդ բարձր պաշտոնը թափուր դառնա, գրում է The Telegraph-ը։ Ջոնսոնը որպես առանցքային պաշտպանական պաշտոնի թեկնածու է դիտարկվում, քանի որ հաջորդ սեպտեմբերին սպասվում է, որ ՆԱՏՕ-ի գործող ղեկավար Յենս Սթոլթենբերգը կհեռանա պաշտոնից: Ջոնսոնն ամենավերջին բրիտանացի քաղաքական գործիչն է, ում դիտարկում են այդ պաշտոնի համար` պաշտպանության նախարար Բեն Ուոլեսից եւ նախկին վարչապետներ Թերեզա Մեյից եւ Դեյվիդ Քեմերոնից հետո: Այդ դերի կատարման ժամկետները Ջոնսոնին որոշ ժամանակ կտան ուժերը վերականգնելու համար, երբ նա լքի վարչապետի պաշտոնը սեպտեմբերի 6-ին, նշում է պարբերականը: Պաշտոնը ստանձնելու համար նա պետք է հրաժարվի խորհրդարանի պատգամավորի պաշտոնից։ Ջոնսոնին արդեն երկար ժամանակ է առաջարկվում այդ պաշտոնը՝ Եվրամիության ցանկացած գործչի նկատմամբ ԱՄՆ անվստահության պատճառով՝ հաշվի առնելով ԵՄ նոր բանակ ստեղծելու պլանների մասին բազմաթիվ շահարկումները: Բրիտանիային վստահում են նաեւ Բալթյան երկրները, իսկ Ջոնսոնն անձամբ միջազգային համբավ է ձեռք բերել՝ օգնելով Վլադիմիր Պուտինի դեմ միջազգային կոալիցիայի ստեղծմանը: Պահպանողական պատգամավոր Ռիչարդ Դրաքսը, ով պաշտպանության հանձնաժողովի անդամ է, ասել է, որ կաջակցի վարչապետին, եթե նա ցանկանա զբաղեցնել այդ պաշտոնը: «Ցանկացած նշանավոր բրիտանացի հիանալի ընտրություն կլիներ: Եթե դա իսկապես այն է, ինչ ուզում է անել Բորիս Ջոնսոնը, ես, իհարկե, կաջակցեի նրան»,- ասել է նա պարբերականին: Brexit-ի հարցերով նախկին նախարար Դեյվիդ Ջոնսը հավելել է. «Բորիսը փաստացի գլխավորել է Արեւմուտքի արձագանքը Պուտինին: Հենց Բորիսը գնաց Շվեդիա եւ Ֆինլանդիա եւ երկու երկրների ղեկավարներին կոչ արեց դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, ինչը նրանք, իհարկե, արեցին»: Այնուամենայնիվ, բարձր հրամանատարության շրջանում մտահոգություններ են առաջացել. բրիտանական բանակի նախկին ղեկավար լորդ Դաննութը հայտարարել է, որ չի կարող աջակցել Ջոնսոնին՝ նրա բնավորության պատճառով: «Անկասկած, նա շատ լավ բան է արել, եւ մեր լիակատար աջակցությունն Ուկրաինային ֆանտաստիկ է: Բայց ես մտավախություն ունեմ, որ դա անձնական որակների, ազնվության ու վստահության պակասի խնդիր է։ Անկեղծ ասած, մենք չենք ցանկանում Բորիս Ջոնսոնին միջազգային հարթակ բարձրացնել նոր ծաղրի համար: Նա ազգային խայտառակություն է»,- ասել է լորդ Դաննաթը: Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան նաեւ կասկածներ է հայտնել՝ հաշվի առնելով հավանականությունը, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վետո կդնի նրա վրա։ ՆԱՏՕ-ի հաջորդ ղեկավարը պետք է նշանակվեր այս տարվա սեպտեմբերին, սակայն Ուկրաինայի ճգնաժամի պատճառով նշանակումը հետաձգվել էր մեկ տարով։ Վերջին բրիտանացի քաղաքական գործիչը, ով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար էր դարձել՝ աշխարհի ամենաբարձր պաշտպանական պաշտոններից մեկը, լորդ Ռոբերտսոնն էր Պորտ Էլենից, ով այն ժամանակ՝ 1999-ին, պաշտպանության նախարարն էր լեյբորիստներից: Ուկրաինացի պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոն այն մարդկանց առաջնագծում էր, ովքեր կոչ էր անում Ջոնսոնին ստանձնել պաշտոնը, երբ ներկայիս գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հրաժարական տա հաջորդ տարի, նշում է ԶԼՄ-ն:
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03