Վանաձորի ավագանու անդամ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանը եռամսյա հավաքներին մասնակցելու շրջանակներում գնում է ծառայելու ՀՀ Զինված ուժերի կազմում։ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր նորից գնում եմ ծառայելու ՀՀ Զինված ուժերի կազմում՝ եռամսյա հավաքներին մասնակցելու շրջանակներում: Իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները ընդդիմադիր ակտիվ գործունեությամբ աչքի ընկնող և հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին սահման ուղարկելու մասին, ինչպես նաև ներկայում վարժական հավաքներում ընդգրկված անձանց մեջ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների չափազանց մեծ քանակը վկայում են բանակ ուղարկելով ընդդիմադիր քաղաքացիներին «պատժելու» և այլակարծությունը ճնշելու իշխանավորների ցանկության մասին: Սա է այսօրվա իշխանության վերբերմունքը ՀՀ զինված ուժերին, հայոց բանակին և հայ զինվորին և հենց այստեղ է գլխավոր տարբերությունը մեր և իրենց միջև… Սիրելի ընկերներ, ես և իմ բազմաթիվ ընկերները ՀՀ զինված ուժերում ծառայելը մեր պարտքն ենք համարել դեռ տարիներ առաջ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելիս, 2020թ.-ին «Հայրենիք» զորախմբի կազմում 44-оրյա պատերազմին մասնակցելու համար կամավորագրվելիս և մեր պարտքն ենք համարում հիմա՝ եռամսյա վարժական հավաքների մեկնելիս: ՀՀ օրենսդրության և զինվորական կանոնագրքին համապատասխան ծառայությունս իրականացնելու արդյունքում վերադառնալու եմ քաղաքացիական կյանք ավելի ուժեղ և հաստատակամ, մեր երազած Հայաստանի համար ապրելու և աշխատելու անկոտրուն վճռականությամբ: Բարի և խաղաղ ծառայություն սահմանին կանգնած բոլոր զինծառայողներին»,- գրել է Վահե Դոխոյանը։ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բարի ծառայություն է մաղթել կուսակցին։ «Բարի ծառայություն: #Հայաստան #Արցախ #Հայրենիք»,- գրել է Ա.Վանեցյանը։
10:45
10:31
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44