Ակնհայտ է, որ սա որոշակի պատճառներ ունի, որոնք այսօր չեն ձեւավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախում իրավիճակի լարվածությանը:
«Հասկանալու համար, թե ինչու ենք այսօր այս վիճակում հայտնվել, պետք է նկատի ունենանք հետպատերազմյան շրջանի ողջ զարգացումները: Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվել իր նպատակներից՝ մաքսիմալ շահ ստանալ ստեղծված իրավիճակից: Ցավոք, չեմ կարող ասել, որ հայկական դիվանագիտությունը կարողացել է քայլեր անել, որոնք ուղղված կլինեին Ադրբեջանի այդ գործողությունների չեզոքացմանը.,-ասաց նա: Անդրադառնալով նրան, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների միջոցով պահանջ են ներկայացրել հայկական կողմին, որ Լաչինի ճանապարհը զիջենք եւ այլընտրանքային ճնապարհով երթեւեկությունը կազմակերպվի, Կարեն Միրզոյանն ասաց. «Ադրբեջանի նպատակը պարզ է՝ ունենալ հայաթափված Արցախ: Արցախ, որտեղ հայեր չեն բնակվում եւ այդ ուղղությամբ ձեռնարկվում են հնարավոր քայլերը: Դրան դիմադրել միայն դիվանագիտական ճանապարհով, ես կարծում եմ՝ մի քիչ ֆանտաստիկայի բնագավառից է: Ընդհանրապես, նման իրավիճակներում պետք է խոսել համապարփակ քայլերի մասին, որոնք իրենց մեջ ընդգրվում են թե դիվանագիտական, թե ռազմական բաղադրիչներ»: Ինչ վերաբերում է տեսակետին, որ Ադրբեջանի այս գործողությունները նաեւ հարված են ռուս խաղաղապահներին՝ ցույց տալու համար, որ նրանք խաղաղություն չեն կարողանում ապահովել, Ագ նախկին նախարարն ասաց. «Ռուս խաղաղպահներն իրենք պետք է հասկանան, թե ինչ իրավիճակում են հայտնվել, սակայն փաստը այն է, որ Ադրբեջանի այսրվա անպատասխանատու պահվածքի հետեւանքով մենք ունենք հերթական լարումը, որը հղի է շատ անկանխատեսելի հետեւանքներով: Ընդհանրապես աշխարհի տարբեր մասերում մենք ականատես ենք լինում, որ միջադեպեր են բռնկվում, ինչ-որ գորընթացներ են տեղի ունենում: Սա շատ վտանգավոր խաղ է, որը կարող է ծանր հետեւանքներ ունենալ բոլորի, այդ թվում նաեւ Ադրբեջանի համար: Եթե մենք ոչ մի բան չանենք, որ մի գերտերություն, գերպետություն մեզ չի օգնելու: Նախեւառաջ, իրավիճակը կախված է մեր քայլերից ու վճռականությունից: Ցավոք սրտի, ես չեմ տեսնում, որ մեր իշխանություններն ունակ են նման քայլերի»:
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02