Կալմիկիայում գաղութի աշխատակիցների վրա դատապարտյալների հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը վիրավորվել։ Ըստ «Գազետա ռու»-ի, այդ մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Կալմիկիայի մարզային վարչությունը։ Քննիչների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 5-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության Կալմիկիայի Հանրապետության թիվ 2 ուղղիչ գաղութում։ «Ուղղիչ գաղութում պատիժը կրելու խիստ պայմանների ջոկատի տարածքում երկու դատապարտյալ հարձակվել են գաղութի աշխատակիցների վրա՝ նրանց պատճառելով տարբեր ծանրության վնասվածքներ»,-հայտնել են ՔԿ-ից: Հարձակման ժամանակ չարագործնեը օգտագործել են սրած պլաստիկե ափսե և կցամասեր՝ երկաթե ձողերից և բռնակով ինքնաշեն կացին: Նրանք մտել են հանրակացարան և հարձակվել ուղղիչ հիմնարկի վեց աշխատակցի վրա, որոնք ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Միջադեպի հետևանքով գաղութի մեկ աշխատակից տեղում մահացել է, երկրորդը հոսպիտալացվել է։ Նշվում է, որ վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Հանցագործները ձերբակալվել են, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ ՔԾ-ն հայտարարել է, որ նրանք պատիժ են կրում մի քանի հանցագործությունների համար, այդ թվում՝ կողոպուտի և սպանության։
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02