Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, որը օգոստոսի 4-ին հրապարակել է ուկրաինական բանակի կողմից միջազգային իրավունքի խախտման մասին զեկույցը, ներողություն է խնդրել այն բանի համար, որ զեկույցի հրապարակումը վիշտ ու զայրույթ է առաջացրել ուկրաինական իշխանությունների մոտ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կազմակերպության հայտարարությունը։
Դրանում ասվում է, որ ուկրաինական բանակը ռազմական նպատակներով օգտագործել է քաղաքացիական օբյեկտները։ Զեկույցը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Amnesty International-ը փորձել է «պատասխանատվությունն ագրեսորից տեղափոխել զոհի վրա»։
Բացի այդ, զեկույցի հրապարակումից հետո Amnesty International-ի ուկրաինական գրասենյակի ղեկավար Օքսանա Պոկալչուկը հրաժարական է տվել։
«Amnesty International-ը խորապես ցավում է ուկրաինացի զինվորականների կողմից պատերազմի մարտավարության մասին մեր զեկույցի պատճառած տառապանքի և զայրույթի համար: Amnesty International-ի առաջնահերթությունը այս և ցանկացած հակամարտությունում խաղաղ բնակչության պաշտպանությունն ապահովելն է։ Իսկապես, սա էր մեր միակ նպատակը՝ հրապարակելով այս վերջին ուսումնասիրությունը: Թեև մենք լիովին աջակցում ենք մեր բացահայտումներին, մենք ցավում ենք պատճառված ցավի համար», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Amnesty International-ի զեկույցում ասվում է, որ կազմակերպության մասնագետները արձանագրել են 19 բնակավայրերում բնակելի շենքերի ռազմական նպատակներով օգտագործումը, ինչպես նաև դպրոցների և հիվանդանոցների ռազմական նպատակների օգտագործումը։
«Սա չի նշանակում, որ Amnesty International-ը ուկրաինական ուժերին պատասխանատու է համարում ռուսական ուժերի կողմից կատարված խախտումների համար, կամ որ ուկրաինացի զինվորականները համապատասխան նախազգուշական միջոցներ չեն ձեռնարկում երկրի այլ մասերում: Մենք պետք է շատ հստակ լինենք, որ ուկրաինական ուժերի գործողություններում մեր փաստագրածը որևէ կերպ չի արդարացնում Ռուսաստանի կողմից խախտումները»,- ասվում է հայտարարության մեջ։
13:19
13:15
13:13
13:08
17:15
17:15
13:34
13:31
13:22
12:57
11:08
11:05
10:58
10:35
10:25
13:03
11:22
11:07
11:51
11:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02