Sensor երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը, որը կանցկացվի սեպտեմբերի 10-ից 12-ը, ներկայացնում է գեղարվեստական ծրագրի մասնակիցներին, ովքեր կներկայանան Հայաստանի լեռներում՝ Երևանից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հերունու աստղադիտարանի տարածքում անցկացվելիք փառատոնին: Ավստրիացի մեդիաարտիստ Պիտեր Կուտինը, իտալացի Ֆրանչեսկո Տոսինին, լեգենդար ավստրալական The Necks-ի թմբկահար-կատարող Թոնի Բաքը և Sila Sveta ստուդիան Sensor-ի շրջանակում կլուսավորեն Արագած լեռան լանջերը։ Sila Sveta-ն ինստալացիա է պատրաստում աստղադիտարանի կենտրոնական օբյեկտի՝ 80-ականների սկզբին տիեզերական հետազոտական ծրագրի շրջանակներում կառուցված հսկա 54 մետրանոց ռադիոաստղադիտակի շուրջ: Վիեննայից նկարիչ, բազմաժանր վիզուալ արտիստ Պիտեր Կուտինը կներկայացնի Prix Ars Electronica արվեստի փառատոնում մրցանակի արժանացած օբյեկտը՝ Torso կինետիկ աուդիո-վիզուալ քանդակը: Ֆրանչեսկո Տոսինին կմասնակցի Cielofuturo ինստալացիայով, որի պրեմիերան կայացել է 2022 թվականին Միլանի «Սան Սելսո» բազիլիկայում. Աշխատանքը գեներատիվ աուդիո-վիզուալ համակարգ է, որը վերարտադրում է բնության մորֆոգենեզի մի շարք պրոցեսներ:
Երևանի Art Basis արտ-պլատֆորմը պատրաստում է Control Mode էքսպոզիցիան, որի
կուրատորներն են Թերեզա Դավթյանը և Լիլիթ Անտոնյանը: Սթրիթ արտի զոնայում կներկայանան Չինաստանից ժամանած նկարիչ DALeast-ը և Արտեմ Սետեֆանովը. արտիստները կցուցադրեն գործեր, որոնք ստեղծվել են անմիջապես փառատոնի տարածքում։ Մաշա Բոգորազը միանգամից երկու պրոյեկտ է պատրաստում՝ կոնցեպտուալ ինստալացիա և գրոտեսկային կենդանի քանդակների շարք, որոնցով հայտնի է նկարիչը։
Մանրամասների և տոմսերի համար՝ sensorfestival.org/tickets
10:10
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02