Ռուսաստանում Իրանի դեսպանի մասնակցությամբ, ռուսական և իրանական ընկերությունների միջև ստորագրվել է 700 մլն եվրո արժողությամբ համագործակցության 12 հուշագիր: Այս մասին գրում է ParsToday-ը։ Մոսկվայում ընթացող «Ավտոմոբիլ 2022» ցուցահանդեսի երրորդ օրը, երկու երկրների ընկերությունների միջև համագործակցության համաձայնագրեր են ձեռք բերվել ավտոպահեստամասերի արտադրության հոսքագծի, փոշու մետալուրգիայի մեթոդով ավտոմասերի արտահանման ոլորտներում: Ռուսական ընկերության և Megamotor SAIPA-ի միջև ստորագրվել է 700 մլն եվրո ընդհանուր արժողությամբ համագործակցության պայմանագիր: Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել է, որ այս պայմանավորվածությունների իրականացմամբ Իրան կմտնի ավելի քան 700 միլիոն եվրո արտարժույթ։ Ջալալին հավելել է. «Անցյալ տարի Ռուսաստան Իրանի արտահանման ծավալը կազմել է մոտ մեկ միլիարդ դոլար, որի մեծ մասը եղել են գյուղատնտեսական ապրանքներ, բանջարեղեն և ցիտրուսային մրգեր: Այսօր, սակայն, արտահանումը կենտրոնացած է տեխնոլոգիական և արդյունաբերական ոլորտների վրա» Նա հավելել է. «Երկու երկրների միջև ռուբլով և ռիալով առաջին փոխանցումը կատարվել է երեկ և հաստատվել են դրամավարկային և ֆինանսական հարաբերություններ»։ Ռուսաստանում Իրանի դեսպանը նաև ասել է. «Բանակցություններ են ընթանում նաև երկու երկրների միջև տարանցիկ ենթակառուցվածքների ոլորտում, որպեսզի համատեղ ծրագրեր իրականացվեն ծովային և նավագնացության, գնացքի և երկաթուղու, ճանապարհային ոլորտներում»։
22:58
22:57
22:45
22:33
22:19
22:02
18:34
18:03
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02