ARM | RUS |

18 համայնքում պատրաստվում են ՏԻՄ ընտրությունների, այսօր մեկնարկում է քարոզարշավը

30.08.22 | 09:40

Սեպտեմբերի 25–ին Հայաստանի 17 համայնքում համամասնական ընտրակարգով, իսկ 1-ում՝ մեծամասնական ընտրակարգով, ընտրություններ կանցկացվեն։ Նախընտրական քարոզարշավը սկսվելու է այսօր՝ օգոստոսի 31–ին, այն կավարտվի քվեարկության օրվանից մեկ օր առաջ, իսկ սեպտեմբերի 24-ը լռության օր է։ Սեպտեմբերի 25–ին թեժ ընտրություններ են սպասվում Թալինում, այստեղ տեղական իշխանությունը վերցնելու համար կպայքարի 5 ուժ։ 26 695 ընտրող ունեցող այս համայնքում, հիմնական պայքարը կընթանա իշխող «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Ապրելու երկրի» միջեւ։ Թալինում իշխող ուժի ավագանու ցուցակը գլխավորում է Տավրոս Սափեյանը, որը Թալին համայնքի ղեկավարի գործող պաշտոնակատարն է։ 2021 թվականին Թալինում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում թեեւ առավել շատ մանդատ ստացավ ընդդիմադիր «Հայք» խմբակցությունը, այնուամենայնիվ, իշխող ուժին հաջողվեց ընդդիմությունից մեկ քվե կորզել, եւ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց իշխանական թեկնածու Տավրոս Սափեյանը։ Բայց ձայն «գողանալն» էլ Սափեյանին հաջողություն չբերեց։ Համայնքապետի պաշտոնում ընտրվելուց հետո, նա նույնիսկ չկարողացավ երդման արարողություն անցկացնել՝ ավագանու անդամների քվորում չլինելու պատճառով, հետագայում նույն պատճառով ավագանու նիստեր տեղի չունեցան։ Ամիսներ անց, սակայն, իշխանության նախաձեռնությամբ, օրենք ընդունվեց, որով հնարավորություն ստեղծվեց Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել եւ ավագանու նոր ընտրություններ նշանակել։ ՔՊ–ն Թալինում արտահերթ ընտրություններում առաջադրել է ավագանու 81 թեկնածուի, որոնց մեծամասնությունը կուսակցականներ են։ ՔՊ–ի ցուցակից կարելի է եզրակացնել, որ իշխանական կուսակցության հույսը վարչական ռեսուրսն է, այստեղ կան խոշորացված համայնքի կազմում մտնող փոքր համայնքների վարչական ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ։ Իշխանության գլխավոր մրցակիցն, ըստ էության, «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որի ցուցակը գլխավորում է Դավիթ Մանուկյանը։ Նա 2021 թվականի ընտրություններին մասնակցել էր «Հայք» կուսակցության ցուցակով, ընտրվել էր ավագանու անդամ, նաեւ «Հայք» խմբակցության ղեկավար: Թալինում ընտրություններին մասնակցում է նաեւ խորհրդարանական «Հայաստան» խմբակցության մաս կազմող «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որի ավագանու ցուցակը գլխավորում է Սարգիս Մուրադյանը։ Այս համայնքում ընտրություններին կմասնակցեն նաեւ «Արդար Հայաստան» ու «Կայունություն» կուսակցությունները։ Թալինում ընտրությունների քարոզարշավը դեռ չսկսած, արդեն ահազանգեր կային ճնշումների մասին։ NEWS.am-ի հետ զրույցում, օրեր առաջ կուսակցության անդամ Մանվել Կրպեյանը պատմել էր, որ իշխանությունների կողմից ճնշումներ են գործադրվում ավագանու «Կայունություն» խմբակցության անդամների նկատմամբ։ 23 037 ընտրող ունեցող Սիսիանում համայնքային իշխանության լիազորությունները ստանձնելու համար կպայքարի 7 քաղաքական ուժ։ Ենթադրվում է, որ հիմնական պայքարը կծավալվի «Քաղաքացիական պայմանագրի», «Հայ Յեղափոխական Դաշնակցության» եւ «Ապրելու երկրի» միջեւ։ Սիսիանում իշխող ուժի թեկնածուն Արմեն Հակոբջանյանն է, որը 1 տարի է՝ կատարում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները։ Իշխանության հիմնական մրցակիցն, ըստ լրատվամիջոցների, լինելու է գործարար Արա Զաքարյանը, որն առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցությունից։ Զաքարյանը, ասում են՝ չնայած իշխանամետ է, նեղացած է ՔՊ–ից, իրեն Սիսիանի համայնքապետի ԺՊ-ը չնշանակելու, ապա կուսակցության տարածքային կառույցը չվստահելու համար։ Ընտրական պրոցեսները լարված կլինեն նաեւ Տավուշի մարզի 22 454 ընտրող ունեցող Բերդ համայնքում։ Այստեղ ընտրություններին մասնակցելու է երեք ուժ՝ ՔՊ–ն, «Արժանապատիվ սերունդ» եւ «Զորավոր համայնք» դաշինքները։ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է կուսակցական Վահրամ Սուքիասյանը, որը Միասնական սոցիալական ծառայության Բերդի տարածքային կենտրոնի տնօրենն է։ Իշխանության մրցակիցն այս համայնքում «Զորավոր համայնքն» է, որի ավագանու ցուցակը գլխավորում է 10 ամիս կալանքի տակ գտնվող, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ իշխանությունները Մանուչարյանին պատժել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ–ին չաջակցելու համար։ Քաջարանում, որտեղ ընդամենը 6112 ընտրելու իրավունք ունեցող անձ կա, մրցակցությունը կընթանա գործող համայնքապետ Մանվել Փարամազյանի եւ իշխող ուժի թեկնածու՝ Արմեն Առաքելյանի միջեւ, որն ըստ մամուլի հրապարակումների՝ գործարար է։ Ըստ լրատվամիջոցների՝ Արմեն Առաքելյանի թեկնածությունը իշխանության բարձր մակարդակներում առաջարկել է ՔՊ–ական պատգամավոր, սիսիանցի Կարեն Համբարձումյանը՝ ասելով, որ «Առաքելյանը 100 տոկոսանոց հաղթող թեկնածու է Քաջարանում»։ Քաջարանում, սակայն, գործող համայնքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ բարձր վստահություն կա. նա հանդես է գալիս «Դեպի միասնություն» դաշինքով։ Փարամազյանը, հիշեցնենք, պատերազմից հետո պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրա դեմ ի վերջո մեղադրանք առաջադրվեց, մի քանի ամիս կալանավորված մնալուց հետո դուրս եկավ, ինչից հետո նրա քաղաքական ակտիվությունը նկատելիորեն նվազեց, իսկ ամռանը նա արդեն բուռն քննադատության արժանացավ ընդդիմության կողմից, երբ իրենց համայնք այցելած Աննա Հակոբյանին ծաղկեփունջ նվիրեց։ Քաջարանում ընտրություններին մասնակցող մյուս ուժը իշխանամերձ «Հանրապետություն» կուսակցությունն է։ Ալավերդի խոշորացված համայնքում, որտեղ 30 519 ընտրող կա, ընտրություններին մասնակցում է 4 ուժ, «Քաղաքացիական պայմանագիրը» «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ապրելու երկիրը» եւ «Հայ ազգային կոնգրեսը»։ Իշխանության ավագանու ցուցակը գլխավորում է պատգամավոր Արեն Մկրտչյանը, որը ծնունդով Ալավերդիից է։ Նա պատգամավորական գործունեության ընթացքում հաճախ է այցելում Լոռու մարզ, հանդիպումներ ունենում բնակիչների հետ, կարելի է ասել՝ Մկրտչյանը ընտրություններից ամիսներ առաջ է սկսել նախընտրական քարոզարշավը։ Մյուս խոշոր քաղաքը Չարենցավանն է, որի ընտրողների թիվը 26 832–ն է։ Այս համայնքում կպայքարեն երեք ուժ, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը, «Ապրելու երկիրը» եւ «Միասնական համայնք» դաշինքը։ ՔՊ–ի ընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Գալստյանը։ Չարենցավանում մրցակցությունը կընթանա ՔՊ–ի եւ «Միասնական համայնքի» միջեւ, որի ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը։ Թեեւ երկու ուժերն էլ հաղթելու բարձր շանսեր ունեն, սակայն Չարենցավանում չեն բացառում, որ ընտրությունների արդյունքում մեկ ուժին մեծամասնություն կազմել չհաջողվի։ ՔՊ–ի թեկնածուն կուսակցական Արթուր Գալստյանն է, որը հայտնի է «Ճնդո» մականվամբ։ Ըստ մամուլի հրապարակումների, Գալստյանին հովանավորում են նորատուսցի Ալիկ եւ Արա Բանդուրյան եղբայրները։ Հետաքրքիր է, որ Արթուր Գալստյանը Հակոբ Շահգալդյանի հետ Չարենցավանում ընտրապայքարի մեջ է եղել նաեւ 2007–ին, սակայն, նա ինքնաբացարկ է հայտնել։ Գալստյանն այն ժամանակ իր որոշման պատճառը նշել էր հնարավոր բախումներից խուսափելու ցանկությունը։ Չարենցավանում իշխանություն ձեւավորելու համար պայքարում է նաեւ «Ապրելու երկիրը», որի ցուցակը գլխավորում է Անահիտ Խեչոյանը։ Մամուլի տեղեկություններով, կին թեկնածուն ցանկացել է ընտրություններին մասնակցել ՔՊ–ի ցուցակով, սակայն ՔՊ–ում նախապատվությունը տվել են Արթուր Գալստյանին։ Մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն միայն մեկ համայնքում՝ Արագածոտնի մարզի Ալագյազ եզդիաբնակ համայնքում։ Այստեղ նախընտրական քարոզչությունը կսկսի սեպտեմբերի 5–ից։ Այս համայնքում առաջադրվել է երկու թեկնածու՝ ՔՊ–ական Անզոր Ուռուսյանը եւ համայնքի անկուսակցական ղեկավար Ջասմ Մախմուդովը։ Ընտրություններ կանցկացվեն նաեւ Ծաղկահովիտ, Ճամբարակ, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Տաշիր, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Անի, Արենի եւ Եղեգիս համայնքներում։


Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ

Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման...

18:21

Քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման...

17:23

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական...

17:09

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, նաև` կարկուտ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, նաև`...

15:52

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ը և «ԶԻԼ» բեռնատարը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ը և «ԶԻԼ»...

15:35

Հայաստանի ու Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ու Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են...

15:18

Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի...

15:03

Ինչ ձևաչափով կմասնակցի «Ուժեղ Հայաստան»-ը ՏԻՄ ընտրություններին

Ինչ ձևաչափով կմասնակցի «Ուժեղ Հայաստան»-ը ՏԻՄ...

20:17

Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած բարձրաստիճան հանդիպումներին

Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած բարձրաստիճան...

20:02

Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարով

Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս»...

13:17

Հայկազովի պայթյnւնն Արցախում պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր. Թանդիլյան

Հայկազովի պայթյnւնն Արցախում պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր....

13:03

Ռուբինյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ

Ռուբինյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի...

12:55

Խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղում

Խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է...

12:02

ԱՄՆ-ն շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը. աղբյուր

ԱՄՆ-ն շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը....

10:21

Հրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում

Հրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում

10:11

Կայացել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Կայացել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

10:02

Մենք Հայաստանը մոտեցնում ենք ԵՄ-ին՝ աշխատելով նաև խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման ուղղությամբ. Ֆոն դեր Լայեն

Մենք Հայաստանը մոտեցնում ենք ԵՄ-ին՝ աշխատելով նաև խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման...

13:53

Մենք ռազմաբազա բառը որևիցե հանդիպման ժամանակ չենք օգտագործել. ԱԽՔ

Մենք ռազմաբազա բառը որևիցե հանդիպման ժամանակ չենք օգտագործել....

13:39

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետները դեռ համաձայնեցված...

13:21

Մենք կախված չենք լինելու մեկ խողովակից, քմահաճույքից. Սիմոնյանը՝ գազային պայմանագրի փոփոխության մասին

Մենք կախված չենք լինելու մեկ խողովակից, քմահաճույքից. Սիմոնյանը՝ գազային պայմանագրի փոփոխության...

13:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02