ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը որոշել է չեղարկել Փարիզ այցելությունը «ծրագրից դուրս մնացած միջոցառումների պատճառով», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմում աղբյուրի, հայտնել էր, որ Մոսկվան տեղեկացրել է Փարիզին Պուտինի այցի չեղարկման մասին:
«Նախագահը որոշում է կայացրել չեղյալ համարել այդ այցը: Բանն այն է, որ նախատեսվում էին մի քանի միջոցառումներ՝ կապված ռուսական հոգևոր-մշակութային կենտրոնի բացման, ցուցահանդեսներից մեկն այցելության հետ, և ցավոք, այդ միջոցառումները դուրս են մնացել ծրագրից, և այդ պատճառով նախագահը որոշում է կայացրել դեռևս չեղյալ հայտարարել Ֆրանսիա այցելությունը»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Խնդրանքին՝ հստակեցնել, թե ինչու են այդ միջոցառումները դուրս մնացել այցի ծրագրից՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատասխանել է. «Այդ հարցը պետք է ուղղել ֆրանսիական կողմին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է հաջորդ շաբաթ Փարիզ մեկնելուց՝ մերժելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին միայն Սիրիայի հարցով բանակցությունների համար հանդիպելու առաջարկը:
Օլանդն ավելի վաղ դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում և հայտարարել է, որ իրեն հարց է տալիս՝ արդյո՞ք պետք է հանդիպի Պուտինին հոկտեմբերի 19-ին Փարիզ նրա այցի ժամանակ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում իր ֆրանսիացի գործընկեր Ժան- Մարկ Էյրոյի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Պուտինը հոկտեմբերի 19-ին կայցելի Ֆրանսիա, որտեղ Օլանդի հետ կքննարկի Սիրիայում և Ուկրաինայում իրավիճակը:
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02